▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. անունները հայտնի են

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ավտովթար. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 33-ամյա Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:

Պատահարի հետեւանքով ուղեւորներ՝ 31-ամյա Մարիամ Աբրահամյանը, 26-ամյա Իրինա Ոսկանյանը, 57-ամյա Սոնյա Մաթեւոսյանը, 17-ամյա Սոֆյա Մանուկյանը, 65-ամյա Անդի Հակոբյանը եւ եւս մեկ ուղեւոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին