▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղասի Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

 

 

 

 

 

 

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ մասերի. Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,– ասվում է նախագահի հրամանագրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին