▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղետ ա, երբ զբաղվում են թեստավորող ընկերություններին հաճախորդով ապահովելով»․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

««Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին պատասխանել է, որ 14 օրը մեկ թեստավորումն անհրաժեշտ է վարակի տարածումը սահմանափակելու համար, և կարգավորվում է համաճարակային և կարանտինի հետ կապված օրենսդրությամբ»։
Տարածումը սահմանափակվում ա, գիտե՞իք, երբ 30 000 դրամով ձեզ ամսական հարկում են:
Առանց դիմակի մարդկանցով լցված տրանսպորտով գնում եք գործի, մտնում տասնյակ չպատվաստված, չթեստավորված ուսանողներով լսարան, մուծում եք 30 000 դրամ ու կորոնան ասում ա «լավ, ջան, ազատ ես, քեզ չեմ վարակի»):
Աղետ ա, երբ հանրային առողջապահության փոխարեն զբաղվում են թեստավորող ընկերություններին հաճախորդով ապահովելով: Ուզում եմ հավատալ, որ սա լոբբինգի ու նյութական շահագրգռվածության արդյունքում չի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին