▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ախր շատ եղկելի եք, չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրագրության չմեկնաբանները․
Լրագրողների ուղղությամբ փնթի եւ զզվելի հարձակումները շարունակական են եւ դրանք ուժեղանում են հատկապես այն օրերին, երբ լրագրողները հարցեր են ուղղում վարչապետի դերում հայտնվածին։ Առնվազն ծիծաղելի է, իսկ ավելի շատ՝ ողբերգական, երբ երկու դեմք, մեկը իբր լրագրող-հաղորդավար, էն մյուսն էլ իբր լրագրողների իրավուքների պաշտպան, նստում են դեմ դիմաց եւ լրագրողների հասցեին, նրանց աշխատանքի մասին իրենց «յուղահոտ» «մեկնաբանություններն» են անում։ Էդ մարդկանց համար երեւի Հայաստանի էս ողբալի վիճակը, որին սրանք հասցրել են, կառավարիչների էս պահվածքը, էս տիրադավ, դավաճանական, թշնամական գործողությունները նորմալ են, օքեյ են, ընտիր են, բնական են։ Սրանք էնքան «լրջմիտ-յուղալի» դեմքով են լրագրողներին «քննարկում», որ սրտխառնոց է առաջացնում։ Դրանք չեն էլ ուզում հասկանալ, որ մեր երկիրը վաղուց նորմալ, բնականոն երկիր չէ, սա զավթված երկիր է, սա թշնամու բոլոր ցանկությունները կատարողների իշխանություն է, եւ երկիրը էս վիճակին հասցնողին ուղղված հարցերը եւս պետք է լինեն համարժեք, հարցեր տալու նպատակը սրանց նպատակները, քայլերը մերկացնելը պետք է լինի, ստերը եւ եղկելիությունները հրապարակ հանելը։ Լրագրողի զենքը հենց ճիշտ տեղում ճիշտ հարց հնչեցնելն է, ստերը մերկացնելը, փաստարկված հարցեր տալը, դավաճանությունները, քանդիչ-ավերիչ քայլերը հարցերի միջոցով բացահայտելը։ Եւ եթե էդ հարցերից էն մեկը հոգեխանգարմունքի մեջ է ընկնում եւ գոռալով - ճվալով ասում է ՝ մի հատ դրեք, ինձ անհարմար հարցեր տվողներին քննադատեք, (ենթադրում եմ, ինքը այլ բառ ասած լինի, օրինակ՝ դոմփել), դրանք անմիջապես վազում են էդ հրահանգը կատարելու։ Տղե՛րք, ախր շատ եղկելի եք, էնպես արեք, որ սրանց հեռացնելուց, սրանց գնալուց հետո գեթ մեկը ձեզ բարեւ տա։ Ախր հիշողները հիշում են, թե ոնց էիք ձեզ պահում 10-15 տարի առաջ, ոնց էիք տվյալ օրվա իշխանությանը քննադատում, ոնց էիք միջազգային գրանտներով «պաշտպանում» լրագրողներին, իրականում ձեր վիզը հաստացնելով։ Հենց դուք եք չմեկնաբանները, չմարդերը, չքաղաքացիները, չգիտեմ էլ ինչերը։
Ձեր յուղալի եւ անդեմ «մեկնաբանությունները» պահեք ձեզ, գնացեք իրար հետ խաշ կերեք եւ հենց դրանից խոսեք, այ, դրանից դուք լավ եք հասկանում։
Չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել։
Էսօր էս երկրում եթե կան քաղաքացիներ, մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որ իրենց գործը անում են ճիշտ եւ անսխալ, հենց լրագրողներն են, առաջին հերթին՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին