▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ ԲՏ-եք, էդքան պլոճիկով եք՝ եկեք՝ կանգնեք դեմս ու ձեր ասելիքը ասեք. Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորմալ, թասիբ, նամուս ունեցող տղերքը ոչ թե ֆեյսում են հայհոյում կամ հաթաթա գրում, այլ բոլոր կանոնների համաձայն՝ դեմ դիմաց կանգնում ու իրենց ասելիքը ասում են:

Ես ոչ մի տուտուցի, փնթի անթրաշի ու ինչ–որ մեկի թումբանում տեղավորված ոջիլի ոչ պատասխանելու ունեմ, ոչ էլ երբևէ կիջնեմ այդ մակարդակին:

Հիմա հիմնականը՝ այ ԲՏ-եք տեղս էլ գիտեք, շարժս էլ (ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձերն են, չէ՞) , տանս տեղն էլ: Էդքան պլոճիկով եք՝ եկեք՝ կանգնեք դեմս ու ձեր ասելիքը ասեք, այ հայրենիք ծախած ֆեյսբուքի մայմուններ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը մեջբերել էր ադրբեջացիների հայտարարությունները, որ 30 տարի սպասել են այս օրվան՝ քննադատելով բոլոր նրանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի ձախողումները վերագրում են անցած 30 տարիներին:

Հարությունյանին արձագանքել է Ավանի՝ լկտի պահվածքով հայտնի, ՔՊ-ական փոխթաղապետ Ներսես Պողոսյանը և սպառնացել ջարդել նրա մատները, կտրել լեզուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին