▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ երեխան տձև է» Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստերը քննադատել է հաղորդավարուհին

Կատակերգու կինոդերասանուհի, հաղորդավարուհի  Ջոան Ռիվերսը քննադատել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստերը առանց ամաչելու, որ իր կոպիտ և նույնիսկ դաժան խոսքերն ընդամենը անպաշտպան երեխայի են վերաբերում:

«Այդ երեխան տձև է: Երբեք չեմ տեսել վեց ամսական երեխայի, ում մեղրամոմե մազահանություն է անհրաժեշտ»,- ասել է դերասանուհին:

Ըստ երևույթին, հաղորդավարուհուն հանգիստ չի տվել Ամանորի նախօրեին պատահած միջադեպը, երբ Քարդաշյանը հրապարակել էր Նորթի լուսանկարը: Շատ օգտատերեր հիացել էին աղջնակի գեղեցկությամբ, մյուսներն էլ կշտամբել էին Քիմին, որ նա դստերն ունքերի կորեկցիա է արել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին