Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեսբուքյան գրառումը․ «Հայոց Եկեղեցու շնորհաբաշխ դռները բաց են բոլորի առջև՝ յուրային և օտար. ևս առավել յուրայիններից, անխտիր, բոլորի առջև բաց է Հայոց Սուրբ Եկեղեցին: Եվ նրանք, ովքեր սուրբ սիրտ և ուղիղ հոգի ունեն՝ նրանք միշտ անվարան, անդադար կգնան և կլինեն իրենց հարազատ սուրբ տաճարներում:
Ոչինչ և ոչ ոք չի՛ կարող պիտակավորել որևէ անձի, ով հոգու մղումով կցանկա գնալ եկեղեցի՝ տաճար հաղորդակցվելու աստվածային սրբագործ միջավայրին:
Հայոց Եկեղեցու աստվածագործ սուրբ գմբեթի ներքո կանգնում են ամենքը՝ արդարներն ու մեղավորները, արք և կանայք, ծերերն ու մանուկները, իշխանությունն ու ընդդիմությունը: Այո, այդպես է, քանի որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին է սիրո սուրբ մերանը, որով շաղախվում ու խմորվում է ողջ հայոց ազգը:
Հայաստանի Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնի առջև կանգնող որևէ երեսփոխան, որևէ պաշտոնյա պարտավոր է իր կեցվածքով, իր գաղափարով ու իր խոսքով արժանի լինել այդ բարձրագույն բեմի պատվին և արժեհամակարգին:
Հարգարժան տիարք և տիկնայք, Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում: Առավել շիտակ և պատվական կլինի, եթե Դուք խորհեք, խոսեք և գործեք պետական պաշտոնյային վայել՝ կանգնելով վեր ամեն անձնականից, խմբակայինից ու կուսակցականից: Պետականակերտ գործիչը երբեք, ոչ մի դեպքում քայլ չի անի, բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու:
Անկախ և ինքնիշխան Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքն են (թեև անկատար) սահմանել ազգային Եկեղեցու իրավական կարգավիճակը: Հարգեք և պահպանեցեք այն ամենն ինչ ազգակերտ է ու հայրենաշեն:
Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը:
Ապահարկ են միմիայն այն սրբազան առարկաները, որոնք ունեն ծիսաարարողակարգային նշանակություն, այլ կերպ՝ հավատքի պարագաներ են և Աստծո բաժին:
Գիտակցեք, որ Եկեղեցին հազարավոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս՝ պետությունից մեկ լումա չակնկալելով: Եվ այս ամենը շնորհիվ այն բարեպաշտ ու հայրենասեր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց Մայր Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը և լիակատար վստահելով՝ իրենց արդար վաստակից մաս և բաժին են հատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ Եկեղեցուն:
Վերջապես, ջանացեք և կայացեք որպես հավատավոր զավակներ և պետական մտածողություն ունեցող գործիչներ՝ վեր կանգնելով ամեն տեսակի անձնական, խմբակային ու կուսակցական շահերից»:
Այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում․ Ասողիկ աբեղա Կարապետյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
![Քննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրող](http://asekose.am/filemanager/uploads/argishti_qaramyan.jpg)
ավելին
![Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից․ #RT](http://asekose.am/filemanager/uploads/mika_badalyan.jpg)
ավելին
![«Խոչընդոտում են մեր աշխատանքը»․ Անի Գևորգյանը՝ Կիրանցից](http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-2/ani_gevorgyan.jpg)
ավելին
![«Հերթական գաղտնի զիջումը՝ թշնամուն»․ Րաֆֆի Ասլանյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-3/raffiaslanyan.jpg)
ավելին
![«Լույսերի մասսայական անջատում՝ Գյումրիում»․ Համբարյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/03/week-1/Gyumri.jpg)
ավելին
![Աննախադեպ ուժեղ քամի և հորդառատ անձրև Գյումրիում](http://asekose.am/upload/news/admin/2015/07/55bbce2fe7b88_medium.jpg)
ավելին