▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի. Տիգրան Աբրահամյան

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում, կամ գործում են խիստ խափանումներով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Tigran_Abrahamyan.jpg

 

 

«Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի, սակայն փաստ է, որ սահմանագծի այդ հատվածում գործարկված չեն այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում կկանխվի ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը»,-նշել է Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի։

«Այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի»,-գրել է պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին