▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, որ նա, ինչպես վերջին մարդասպանը, թաքցնում է մարմիններն, ամբողջական ապացույցն է նրա հանցավոր ծրագրի. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն թելեգրամյան իր ալիքում գրել է.

44-օրյա պատերազմի ամենամեծ ողբերգությունն այն է, թե ինչպես է նիկոլական իշխանությունը վարվում զոհվածների հետ։ Պատերազմի առաջին օրերից Աննա Հակոբյանն անձամբ էր վերահսկում զոհերի քանակի թաքցնելու գործընթացը՝ պատասխանատվությունը լղոզելու նպատակով։ Եվ Նիկոլը, և Աննա Հակոբյանը հիանալի գիտակցում են, որ առաջին հերթին իրենք պետք է պատասխան տան այն տղամարդկանց կյանքի համար, ում նրանք զոհաբերեցին հանուն իրենց իշխանության:

Պատերազմի զոհերի արյան վրա շաբաշի նողկալիությունը հասկանալու համար հարկավոր է հետևել ժամանակագրությանը:

Այսպիսով.

1. Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 24-ին, Արծրուն Հովհաննիսյանն իր անունով երդվեց, որ զոհերի թիվը չի անցնում 2000-ը:

2. 2020 թվականի նոյեմբերի 14-ին ես հրապարակեցի զոհերի թիվը՝ 4750, որը զեկուցեցին Նիկոլին:

3. Նույն օրը Առողջապահության նախարարությունն իմ կողմից հրապարակված թվերն անվանեց «ուռճացված»:

4. Տարօրինակ զուգադիպությամբ՝ նույն նոյեմբերի 14-ին նույն ԱՆ-ն պաշտոնապես խոստովանեց 1000-ից ավել զոհերի մասին: Առավոտյան զոհերի պաշտոնական թիվը 1300 էր, իսկ երեկոյան աճեց մինչև 2317:

5. Հունվարի 20-ին Տիգրան Ավինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը չի անցնում 4000-ը:

6. Մարտի սկզբին ԱՆ-ն հայտարարեց դատաբժշկական փորձաքննություն անցած 3577 մարմնի մասին, իսկ 428 մարմին դեռ փորձաքննության մեջ էր:

7. Մարտի 20-ին Նիկոլը հայտարարեց, որ զոհերի թիվը 3250 է, իսկ 189 ընտանիք սպասում են ԴՆԹ թեստի պատասխաններին:

8. Նիկոլը ապրիլի 14-ին ասեց, որ հայկական կողմն ունեցել է «4000 զոհ + - 50»:

Պատերազմի ավարտից անցել է 7 ամիս: Այս ամիսների ընթացքում իշխանությունները թաքցնում են սպանվածների, վիրավորների, անհայտ կորածների և գերիների թիվը: Նրանց թաքցնում են Աբովյանի տուբերկուլյոզի կենտրոնի նկուղներում, որտեղ մահացածների մարմինները թափված են հատակով մեկ: Թաքցնում են դրանք բեռնատարների սառնարաններում: Թաքցնում են նրանց Երևանի հարակից քաղաքների մի քանի այլ դիահերձարաններում: Սա ձեզ որևէ բան չի՞ հիշեցնում. միայն մարդասպանին է հարկավոր թաքցնել իր զոհի մարմինը:

 

Նիկոլի ֆան ակումբը միշտ արդարացումներ էր գտնում հանցագործությունների համար. ասում էին, որ Նիկոլն անփորձ է, բայց ազնիվ, մեղադրում էին նախկիններին ամեն ինչում, ուզում էր լավը, բայց նրան խանգարում էին. դուք այս բոլոր անհեթեթություններն ինձանից լավ գիտեք: Բայց այն, որ նա, ինչպես վերջին մարդասպանը, թաքցնում է մարմինները, բացարձակապես ամբողջական ապացույցն է նրա հանցավոր ծրագրի: Նա ի սկզբանե պլանավորել էր այս հանցագործությունը՝ հատկապես ծանր զանգվածային սպանություն:

Ծրագրելը, կատարելը, թաքցնելը և մեղսակցությունը՝ ներառյալ, կարծես թե պարկեշտ մարդկանց այս ստրկական լռությունն այս հանցագործության հանդեպ, երբեք չի մոռացվի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին