▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ նախկինում երգում էի, ժամանակավոր, անցողիկ մի բան էր, որից չեմ ամաչում. Վարդան Բադալյան

Life.panorama.am-ը գրում է. Տարիներ առաջ հայկական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից չհեռացող Վարդան Բադալյանի էստրադային մեղմ երգերը վերջին շրջանում ոճային կտրուկ փոփոխությունների են ենթարկվել: Զրույցում երգիչը պատմեց, թե ինչու որոշեց մի կողմ դնել նախկին երգացանկն ու երգել ժողովրդական երգեր.

«Երգարվեստում աշխատելու նպատակս փոխվեց, մտածեցի, որ եթե ես ունեմ այն ուժն ու կարողությունը, որ կարող եմ երգել ժողովրդական, գուսանական երգեր, որը սերունդների համար մնայուն կլինի ու մեր երիտասարդությունն էլ կիմանա մեր հին ժողովրդական երգերի մասին, ուրեմն ինչու չերգեմ նման երգեր: Այն, ինչ նախկինում երգում էի, դա ժամանակավոր, անցողիկ մի բան էր, որից չեմ ամաչում. Այդ ժամանակահատվածում դա էի ուզում անել, անում էի ու չեմ բացառում, որ ապագայում կրկին երգեմ էստրադային երգեր, բայց միայն այն դեպքում, երբ տվյալ երգն ինձ շատ դուր գա»,- նշեց Վարդանն ու կիսվեց  հեռուստաէկրաններին այնքան էլ հաճախ չհայտնվելու պատճառների մասին. «Նախ առաջ կատարածս երգերը իրենց բնույթով այնպիսին էին, որ հավակնում էին անընդհատ լինել հիթ-շքերթներում, հիմա ես չեմ պատկերացնում, որ ժողովրդական որեւէ երգ կլինի օրինակ մի շքերթի առաջին հորիզոնականում: Բացի այդ, ես աշխատում եմ մասնակցել միայն այն հաղորդումներին, որոնք մոտ են իմ մասնագիտությանը՝ երգին: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց ես, նախկինում մասնակցելով նման հաղորդումների, այսօր արդեն սխալ եմ համարում ու չեմ մասնակցում այն նախագծերին, որոնք օրինակ կապված են պարի, խոհանոցի եւ երգարվեստից հեռու այլ ոլորտների հետ»,- պատմեց նա:

Մեզ հետ զրույցում Վարդան Բադալյանը նշեց, որ կոմերցիոն երգերը բացասական  չի համարում. «Ամեն բան կախված է մատուցման ձեւից»,- նշեց նա: Երգիչը չհրաժարվեց այն կարծրատիպ գաղափարից, որ շատ երգիչների, այդ թվում իր, ֆինանսական հիմնական աղբյուրը ռեստորաններում երգելու մեջ է . «Ես աշխատում եմ հիմա ռեստորանում, որտեղ աշխատում եմ հնչեցնել մեր գեղեցիկ ժողովրդական, գուսանական երգերը, թեպետ մեր լավ երգահանների աշխատանքները եւս կատարում եմ: Իսկ ահա ռաբիզ երաժշտությունից խուսափել չես կարող, եթե աշխատում ես ռեստորանում, եւ նման երգերը տեղը հենց ռեստորանն է, եւ ոչ թե հեռուստաեթերը: Թեպետ ես ռաբիզ ասելով նկատի չունեմ մարդկանց գիտակցության մեջ արմատացած երաժշտական ոճը եւ երգերը, իմ երգած երգերը ավելի շատ մոտ են ժողովրդական ուրախ, պարային կատարումներին»:

Երգիչը նշեց, որ նախատեսում է ամռանը ներկայացնել իր նոր տեսահոլովակը, որը դարձյալ կլինի ժողովրդական ժանրում. «Դեռ մի քանի երգեր կան, որոնք պետք է ձայանգրվեմ, այնուհետեւ կվորոշենք, թե որ երգի հիման վրա տեսահոլովակ կլինի»,- նշեց Վարդան Բադալյանը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին