▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ի՞նչն է, ինչը, որը չես նկատում, քանի դեռ չի հեռացել. Փաշինյանը հնդկական առած հիշեց

 

 

Այսօր ԱԺ-ում կառավարության զեկույցը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այլևս չկա ընտրակեղծիք ասվածը:


«Քննարկվող կառավարության ծրագրի առանցքային դրույթը եղել է սա: Ուզում եմ և պատիվ ունեմ արձանագրել, որ այս դրույթն իրացվել է լիարժեքորեն: Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում այդ կարգի շեշտադրումներ անել, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ երբեմն Հայաստանի Հանրապետությունում չեն նկատում, որ, օրինակ, մեր երկրից դուրս է մղվել «ընտրություններ կեղծել» հասկացությունը: Հնդկական ասույթ կա, որը վերջերս շատ եմ հիշում, ասում է՝ այն ի՞նչն է, ինչը, որը չես նկատում, քանի դեռ չի հեռացել: Ըստ վարկածի՝ դա առողջությունն է: Հիմա՝ այն ի՞նչն է, ինչը, որի գոյությունը չես էլ տեսնում, քանի դեռ այն չի հեռացել, դա ժողովրդավարությունն է, ազատ ընտրություններն են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Արսենը ստեղ չի չէ՞․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին