▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն պայմանները, որում տղաներն են մնում, պետք է տեսնեք շատերդ». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է. «Երբ առավոտյան նստեք նախաճաշի, հիշեք, որ կապ չունի հողատուն ինչ ու ինչքան հանձնեց, որովհետև եղած փշրանքները մեր երկրի էլի մի քանի հոգի պահում են։ Այս տղաները Սյունիքի ու Արցախի միջակայքի դիրքապահներն են, նրանք քիչ են, բայց հզոր ոգով։

/filemanager/uploads/paymanner_zinvorneri.jpg

Ու միշտ կմնան հզոր ոգով նման տղաները, ում զոհաբերությունը Հայրենիքին, տաք տներում, ապահով քաղաքում, ցավոք, չեն հասկանա հազարավորները, բայց նրանց շնորհիվ կապրի երկիրը։ Մենք Հայաստանը պահելու համար պետք է հնարավորն անենք։ Իսկ հնարավորը՝ խելացի, ազնիվ, իմաստուն մարդկանց տալ հնարավորություն նորից ոտքի կանգնելու գործընթաց սկսեն. բանակը վերականգնեն, գյուղատնտեսությունը առաջատար ոլորտ սարքեն, հանրային առողջությունը առաջնային օրակարգ մտցնեն։
Ու բանակն ու զինվորը միայն Հայրենիքին պիտի ծառայեն։
Նկարների ստույգ տեղը չեմ նշելու, բայց այն պայմաններում, որ տղաներն են մնում, պետք է տեսնեք շատերդ:

Տղամարդը իհարկե պետք է կոփվի, սպարտացու նման ատլետիկ լինի, բայց խոնավ քնապարկում քնելով՝ հակառակը, ինչ կա չկա, եղած առողջությունն էլ են կորցնում։ Ցավոք, այդ ծխելն էլ համատարած է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին