▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես արեք, որ չոքերը դողա

Զրուցելով թե մարզչի թե ֆուտբոլիստների հետ, նորից ու նորից համոզվեցի, որ ավելի դուխով թիմ դեռ չեմ հանդիպել...
Անկախ այն հանգամանքից, որ թիմից բացակայելու են 3 ֆուտբոլիստներ և այդ կերպ ավարտվեց երեկվա խաղը՝ Շիրակցիները մարտական են տրամադրված և վերադառնում են Գյումրի հաղթելու համար։

Հ.Գ. Երեկ ես դիմեցի մեր երկրպագուներին, որ «արժանի» դիմավորեն ԱԻԿ-ին բայց դա ավելի շատ էմոցիոնալ էր և պահի տակ արված գրառում էր։ Այսօր ավելի թարմ և ամեն ինչը վերլուծելով ուզում եմ դիմեմ երկրպագուներին։ Ես վստահ եմ, որ դուք ձեր թիմի համար կանեք ամեն ինչ (խելառություններ) բայց հիշեք և զգուշացեք խախտումներից։ Քանզի սա միջազգային խաղ է և եթե ինչոր տհաճ բան պատահի մարզադաշտը կարող են որակազրկել և դուք կզրկվեք խաղերը դիտելու ձեր սիրած մարզադաշտում։ Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ ԱԻԿ-ը իրեն պետքա լավ զգա և թեթև խաղ անցկացնի։ Այնպես արեք, որ չոքերը դողա։ Էն որ բարձր տեղից հրում ես բայց միևնույուն ժամանակ բռնում ես է՞ այ տենց։)))) Սպասում ենք պատասխան խաղին! Շիրակ!

Լևոն Պաչաջյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին