▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ֆլեշմոբ կանցկացվի

Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան: 

 

Այս մասին հայտնում է Գերմանիայում գտնվող «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանը: 

 

Ըստ նախաձեռնողների, եթե ոչ մի խանգարող հանգամանք չառաջանա` ակցիան կիրականանա ապրիլի 3-ի կեսօրին:

Ֆլեշմոբ-ակցիային իրենց մասնակցությունը կբերեն նաև Գերմանիայում բնակվող և հանդես եկող հայ ըմբշամարտիկները:

«Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը իրեն հյուրընկալելու համար, առանձնակի շնորհակալություն է հայտնում հայազգի ըմբշամարտիկ Խորեն Կասրյանին և նրա ընտանիքին:

 

«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին