▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո՛, նա մահաբեր գործիչ է, նրա համար այլոց մահերը ոչինչ են. Իշխանյանը՝ Փաշինյանի մասին

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԱՀԱԲԵՐԸ

Այսօր ղժղժան պաշտոնակատարն իր հերթական քարոզարշավի ժամանակ, ևս մեկ անգամ սպառնացել է բոլորին և որպես սպառնալիքի խորհրդանիշ մուրճ է ճոճել գլխավերևում։

Ղժղժանը գործիքը սխալ է ընտրել։ Մուրճը բանվորի գործիքն է, աշխատանքի խորհրդանիշ։ Նա պետք է ձեռքին պահեր գերանդի։ Գերանդին ոչ միայն գյուղացու գործիքն է, այլև մահվան խորհրդանիշ։

Հիշենք որքան մահեր է սփռել ղժղժանը իշխանության գալով․ Մհեր Եղիազարյան, Գեորգի Կուտոյան, Հայկ Հարությունյան,Մանվել Գրիգորյան, կորոնավիրուսի բարձիթողիության պատճառով , ավելի քան 5000 մահեր, նույնքան պատերազմի արդյունքում։

Այո՛, նա մահաբեր գործիչ է, նրա համար այլոց մահերը ոչինչ են և նրա սիրտը բացարձակապես չի ցավում։ Նրա համար կարևորը իր իշխանությունն է, թեկուզ իր հայրենակիցների մահերի վրայով։

Նա պատրաստ է մահեր սփռել նաև հետընտրական շրջանում։

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին