▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս ամենի հեղինակը շարունակում է պաշտոնավարել. կներեք, բայց մենք ազգ կոչվելու իրավունք չունենք». Ռաֆայել Հովհաննիսյան

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին։

«Ֆինլանդիայում պահանջում են վարչապետի հրաժարականը, որովհետև նա պետական միջոցներից է վճարել իր նախաճաշի համար, որն արել է աշխատանքային ժամերին։

Հայաստան։

Հրահրված պատերազմ։

5000-ից ավել զոհ։

10 000 -ից ավել վիրավորներ։

30 000 փախստականներ։

200-ից ավել գերիներ։

Թշնամուն նվիրված տարածքներ։

Քաղաքական, տնտեսական, առողջապահական, գյուղատնտեսական, մշակութային և բոլոր այլ հնարավոր ճգնաժամեր։

Համայն հայության կողմից հավաքված գումարների փոշիացում։

Ու այս ամենի հեղինակը շարունակում է պաշտոնավարել։

Կներեք, բայց մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։

Մենք տխմար, անուղեղ բիոզանգված ենք։

Ողորմելի, արժանապատվությունը կորցրած երկոտանիներ»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին