ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակից՝ նշելով, որ ՀՀ-ում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ ձևով չեն օգտագործվում։
«Հեղափոխության համար շատ կարևոր է արձանագրել, թե ի՞նչ է տեղի ունեցել, ո՞րն է մեր հիմանկան խնդիրը, երբ որ մենք օլիգարխիական տնտեսությունից անցնում ենք քաղաքական տնտեսության»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև գաղտնի մի փաստաթղթի մասին, որ պատրաստվել է Սերժ Սարգսյանի օրոք և ներկայացնում է, թե ի՞նչ իրավիճակում է մեր երկիրը։ Փաստաթղթում նշվում է, որ պետական ինստիտուտները գտնվում են կաթվածահար վիճակում և պետք է դրանք զրոյից ստեղծել։
Մանրամասները՝ տեսանյութում