▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գիշեր բավականին լարված էինք. Նիկոլ Փաշինյան

Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում. այսօր արդեն դիզվառելիքը հասանելի է 360 դրամով։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գյուղատնտեսական աշխատանքների այս սեզոնին սա կարեւոր է, կարող ենք նաեւ արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետեւ ցրտահարության վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայն դեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք: Կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետությունում եւս խնդիր չկա»,-  ասաց վարչապետը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ օդերեւութաբանական տվյալների համաձայն՝ նախանցած գիշեր ամենամամեծ ռիսկն առկա էր Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, իսկ անցած գիշեր ամենամեծ ռիսկն առկա էր Արարատի եւ Արմավիրի մարզում։

«Արարատի մարզում 0-ին մոտ ջերմաստիճանը գերազանցող ցուցանիշ է եղել։ Արմավիրի մարզում եղել է 0-ից ցածր ջերմաստիճան։ Մեր մասնագետները հիմա Արմավիրի մարզում խոսում են համայնքներում եղած իրավիճակին մոտ կանգնած մարդկանց հետ։ Օրվա ընթացքում տվյալները կճշտվեն»,- ասաց նախարարը։

Նա հավելեց, որ վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ. «Բայց այն մեծ վախը, որ կար Արարատի եւ Արմավիրի մարզերում, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»։
Կառավարության ապրիլի 9-ի  նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին