▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս նախարարը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ցինիկ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Անկապ նախարարի անկապ կոչը. մշտապես անհաղորդ և երջանիկ դեմքով այս «չգիտեմինչին», ով նախարարի պաշտոն է զբաղեցնում, ասեք, որ 2021-ի 6 ամսում Հայաստանը լքել և չի վերադարձել 138 հազար 106 մարդ... Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ 6 ամսում այսպիսի աղետալի արտագաղթ երբեք չի եղել...

Ու այս աղետալի ցուցանիշներն արձանագրող կառավարության ներկայացուցիչը, որը գոնե պետք է քայլեր ձեռնարկի երկրից մարդկանց մասսայական փախուստը կանգնեցնելու ուղղությամբ, դեռ իրեն թույլ է տալիս ներգաղթի մասին խոսել...

Այս նախարարը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ցինիկ...

Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սրա՝ 319 տոկոսով զբոսաշրջության և տարվա կտրվածքով երկնիշ տնտեսական աճի մասին արտաբերումները...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին