▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:



Նա նշեց, որ այսօր թիրախավորվել է ՀՀ տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակությանը օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։ 

Հովհաննիսյանի խոսքով` օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կիրառվել է նաև օդուժ, որը մեծ հաջողության չի հասել։ 

«Քանի որ ԱԹՍ-ները և հատկապես որպես ԱԹՍ կիրառվող այլ միջոցները խոցվում են մինչև մեր սահմանին մոտենալը, դժվար է հստակ իդենտիֆիկացնել, թե քանիսն են խոցվել մինչ օրս»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին