▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի ես աղջիկ ունեցա, երբ տղաս նշանադրվեց, հարսիկս դարձավ իմ աղջիկը. Իրինա Հարությունյան

Դիտեք նաև՝

Ամանորյա բլից հարցերին դերասանուհի Իրինա Հարությունյանի պատասխաններն է ներկայացրել ՍթարՆյուզը։

Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:

2օր՝ Կրեմլի բեմում իմ ներկայացման օրն ու հաջորդ օրը`տղայիս նշանադրության օրը:

Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:

Ընդհանուր առմամբ գոհ եմ 2024-ից ու վատագույն օր նշել չեմ կարող: 

Ինչ տվեց 2024-ը, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում: 

Շատ լավ տարի էր՝ տարանջատեցի վատը լավից, ինչպես նաև այս տարի ես աղջիկ ունեցա, երբ տղաս նշանադրվեց: Իմ հարսիկը դարձավ իմ աղջիկը:

Շա՞տ «խլեց» նախորդ տարին: 

Շատ մեծ կորուստներ չեմ ունեցել, փառք Աստծո…Հուսամ 2025-ը ևս նման կլինի 2024-ին:

Ավելի շատ աշխատանքային՞,թե՞ անձնական էր 2024-ը:

Հետաքրքիր տարի էր և՛ ստեղծագործական, և՛ անձնական առումով…

Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական: 

Դրական էր, բայց բացասական երևույթներ ևս եղել են: Սակայն ամեն բան ինչ լինում է,  պետք է ընկալել, որ ճիշտ է լինում…

Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք պատրաստվում նշել:

Այս տարի կնշենք Գյումրիում մեր մեծ ընտանիքով: Հարսիկս՝մեր աղջիկը, եկել է իր ընտանիքի հետ, ու մեծ ընտանիքով այս տարի կդիմավորենք Ամանորը: 

Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը:

Յուրահատուկ ու սիրելի ուտեստ չունեմ, բայց մեր սեղանի ուտեստները շատ համեղ են լինում: 

Որոնք են սպասելիքները 2025 թվականին:

Ուզում եմ առողջության ու խաղաղության տարի լինի՝ առողջությունից կարևոր բան չկա: Մեր ընտանիքում ևս մեծ իրադարձություն է սպասվում 2025-ին՝ Արամիս հարսանիքին ենք պատրաստվելու: Ստեղծագործական առումով ևս բուռն սպասելիքներ ունեմ գալիք տարուց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին