Հարգելի Տղաներ
Այս վերջերս «Եվաներ» ասելը վիրավորանքի նման է հնչում, շատ ընդհանրական է ասվում: Ես ինձ, իհարկե, չեմ վերագրում, բայց կցանկանայի հասկանալ այդ ընդհանրական գրելու և ասելու իմաստը, դրթապատճառները, մեր տղաներից չէի սպասում, որ այդքան շուտ կուլ կգնաին սերիալների մտքերին, եթե նույն լոգիկայով ենք մտածում «Ադամներ» լինելը ավելի վատ է, որոշ հանգամանքներից ելնելով...
Սերիալ արտադրողներին, որ ազդում են մի ամբողջ ազգի գիտակցության վրա խորհուրդ կտամ, նրբանկատ լինեն սցենարներ գրելուց, եթե չէք ազդում լավ, ապա գոնե նետրալ արտահայտություններով ազդեք...
Կարծում եմ մեր սերիալներից որոշների պատճառով մի քանիսը կորոշեն չամուսնանալ, հետո կասեն ծնելությունը նվազում է, ո՞րն է պատճառը:
Ազգին կրթել է պետք, ոչ թե եղածը ավելել:
Հարգելի և շատ սիրելի ՀԱՅ տղաներ, եղբայրներ, մենք ձեզ շատ սիրում ենք, այն պարզ պատճառով, որ դուք նախ և առաջ հայ եք, ունեք տղամարդուն հարիր բոլոր հատկանիշները, ընտանիքի լավ հայրեր և ամուսիններ եք, հայոց բանակին լավ զինորներ եք, մեզ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՍ-քույրերին լավ եղբայրներ եք:
Սիրում ենք ձեզ, ձեր լավ և վատ կողմերով:
Հետևություները թողնում եմ ձեզ: