▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս խաչը եղբորս զոհվելուց իր վրա է եղել, խնդրում եմ օրհնեք...Նահատակ հերոսի եղբայրը՝ Սրբազանին

Ցանկանում եմ, որ մեր եղբայրների թափած արյունն իզուր չլինի, արյունով գծված այդ սահմաննեը կարողանանք ամուր պահել։ Այս խաչը եղբորս զոհվելուց իր վրա է եղել ու խնդրում եմ օրհնեք։

Նահատակ հերոսի եղբայրը՝ Բագրատ Սրբազանին։

***

«Գիտեք, 2018-ին, երբ էս մարդիկ գալիս էին, այդ շարժումների ժամանակ մեր հերոս տղայի` Ռոբերտ Աբաջյանի ֆեյք, կեղծ պապին ներկայացրին: Եվ դա ուղղակիորեն արտահայտում էր, այն ամբողջ ստի ու կեղծիքի շառավիղը, որ պիտի մինչև այսօր ձգվեր: Եվ դա, այդ ֆեյքը, ծախվեց ժողովրդի վրա: Մինչև հիմա ներողություն էլ չեն խնդրել»,- այսօր Բաղրամյան պողոտայում հիշեց Բագրատ Սրբազանը ու ներկայացրեց հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի եղբորը` Հարությունին: Վերջինս իր հետ բերել էր ամենաթանկ հուշն իր եղբորից` այն խաչը, որը նրա վրա է եղել իր հերոսական մահվան պահին: Եղբոր խնդրանքով Սրբազանն օրհնեց այդ խաչը:

Դիտեք նաև՝

***

«Գիշերվա ժամերին խորհել եմ, մտածել, սարսափելի է թվում, թե կյանքդ ում է վստահված, մեր կյանքը ստախոսներին, արժեք չունեցող մարդկանց է վստահված»,- Բաղրամյան պողոտայում ամփոփելով օրը` ասաց Սրբազանը:

Նա ընդգծեց` իշխանությունը պետք է անցնցում ու խաղաղ հեռանա:

«Այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ Աժ ամբիոնը դարձրել են ստի քարոզչամեքենա»,- հավելեց Սրբազանը:

***

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում իր ելույթի ժամանակ հայտարարել է. «Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։ Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»։

***

«Այ էս մարդիկ, այ էս մեր ոստիկանները տարբեր տեղերից շնորհակալություն էլ են հայտնել ձեզ, երախտիքի խոսք էլ են ասել: Սա իմացեք: Եթե սխալ եմ ասում, լիքը մարդ կա, թող հերքի: Այ էս տղերքի հետևում են թաքնվել: Ես տղամարդկությունից եմ խոսում, որը դուք չունեք, զրո է:

***

Մեկնաբանելով ԱԺ-ում ՔՊ-ականների աշխատանքը` Բագրատ Սրբազանն ասաց. «Մոդելը հետևյալն է` գան, ամբիոնից քափ-քրտինքի մեջ ելույթ ունենան, իրարից առաջ ընկնեն, հետո գիշերը, երբ որ գնան խմելու, ասեն` շեֆ ջան, լավ խոսեցի չէ, լավ էր չէ էս պահը, մի քիչ պարգևավճարն ավելացնենք էլի տակից, շեֆ, ոնց կլնի էդ պահը, շեֆ»:

***

«Քիչ առաջ ինձ ասացին, որ ես սուտ եմ խոսել, որ ինձ 2018-ին առաջարկել են «Իմ քայլը» դաշինքով դառնալ պատգամավոր: Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին և հարցրեք` ում մոտ, ինչպես, ինչ պայմաններով է դա առաջարկվել: Եթե չհայտնաբերեք, ես կասեմ»,- ասաց Բագրատ Սրբազանը` ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում:

***

Ստում են ու հայհոյում են: Ձեր գումարով սնվում են ու ձեզ ստում են, ու հայհոյում են: Գուցե և ֆինանսավորման այլ աղբյուր էլ ունեն, կունենան հաստատ: Բայց մեր թիրախը մեկն է, ժողովուրդ, այս բուրգի գլխին կանգնած ստախոսը»

***

«Խաբել ու սուտ եք խոսել, արցախցիներին ու կիրանցցիներին եք խաբել, մեր ողջ ժողովրդին եք խաբել, խաբել եք ու գողացել: Իսկ գողերի տեղը բանտում է, ուրիշ ոչ մի տեղ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին