▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս խեղճ արձանն ի՞նչ էր արել, որ դարձավ ոմանց սեռական մոլագարության զոհը

Լավ այս խեղճ արձանն ի՞նչ էր արել, որ դարձավ ոմանց սեռական մոլագարության զոհը: Մինչև վիդեոն նայելը՝կարծում էի, որ չարամտության հեղինակները կարող են լինել մարդիկ, ովքեր վարկային կամ այլ խնդիրներ ունեն բանկի հետ, որն, անկեղծ ասենք, ամենաբարեխիղճներից մեկը չէ Հայաստանում:

Բայց հետո տեսանյութը նայեցի ու հասկացա, որ մեր հասարակությունը, մեղմ ասած, արժեքային աննախադեպ դևալվացիայի մեջ է: Իրար են խառնվել ամեն բան՝ ընչազրկությունն ու ոկրամոլությունը, տգիտությունն ու ռաբիսությունը: Ու անդունդն ենք գլորվում՝ առանց դա խոստովանելու, ճանապարհին ամեն բան վերացնելով, արժեքներ ուրանալով: Բռնությունը դարձել է հասարակության հիմնական հատկանիշը, որը միավորում է մարդկանց, դառնում է հարցեր լուծցելու, հաճույք ստանալու, մարդկանց նվաստացնելու, հաշիվ մաքրելու ու վրեժի միջոց:

Ու այսպես կշարունակվի, քանի եկրում խրախուսվում է բռնությունը...

Սուրեն Սուրենյանց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին