Այսօր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Աշխատանքային գործունեությունը Արմինե Հովաննիսյանը սկսել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում` որպես իրավաբան: 1993 թվականից «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրենն է։

2000 թվականին Արմինե Հովաննիսյանն ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնադրել է Օրրան հասարակական- բարեգործական կազմակերպությունը, որի նպատակներն ուղղված են Հայաստանի մանուկների ու տարեցների շրջանում մուրացկանության տարածման կանխմանը: Ամեն օր Օրրանի Երևանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում շուրջ 300 երեխաների Երևանում և 100 միայնակ տարեցների։ Օրրանի առաքելությունը տնտեսական ճգնաժամի հետևանքով փողոցում հայտնված երեխաներին օգնության ձեռք մեկնելն է` նրանց կրթական, մշակութային և արտադասարանական միջոցառումներում ներգրավելու միջոցով, ինչպես նաև անապահով երեխաների ընտանիքներին և միայնակ ու կարիքավոր տարեցներին օգնություն ցուցաբերելը:
Իր հարցազրուցներից մեկում Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ աղոթում են, որ մի օր «Oրրան»-ը փակվի որպես բարեգործական կազմակերպություն եւ դառնա մշակութային կենտրոն երեխաների համար:
Դիտեք նաև՝


