▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր չեմ տեսնում որևէ մեկին, որը կարող է փոխարինել Լևոնին...Սերժ Սարգսյան

Մոսկվայում ընթացող  շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում, այսօր,  Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցելու է  աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, ով առաջին տուրից հետո գլխավորում է  աղյուսակը:

Հիշեցնենք, որ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսելով Լևոն Արոնյանի մասին, ասել է հետևյալը.  Ակնհայտ է, որ իմ ցանկությունն այն է, որպեսզի Լևոն Արոնյանը հաղթի այս մրցաշարում և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ նաև օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար և կարծում եմ, որ իր համար սա լավագույն հնարավորությունն է:

Խոսելով Շախմատի Հայաստանի հավաքականի սերնդափոխության մասին՝ Սերժ Սարգսյանը ասել է, որ խնդիրն ակտուալ չէ, սակայն նաև նշել է.  Այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լևոն Արոնյանին, սակայն ովքեր ունենան աշխատասիրություն, կարող են շար մեջ բարձունքների հասնել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին