▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր հիշարժան օր է Երևանի ու երևանցիների համար` Երևանում բացվեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը

 

Այսօր հիշարժան օր է Երևանի ու երևանցիների համար, քանի որ Երևանում բացվեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը: Կառույց, որը նպաստելու է հազարավոր երեխաների ինքնաարտահայնմանն ու կոփմանը, մեր պատանիների ներկայանալի կերպին, մարզական կեցվածքին և, վստա՛հ եմ, նաև մեր մարզիկների առաջիկա նվաճումներին:
Երևանը, անշուշտ, հարուստ է տեսարժան վայրերով:Եվ այս համալիրն իր հերթին երևանյան մարզական, ինչու չէ, նաև մշակութային մթնոլորտին նոր երանգ կհաղորդի՝ հնարավորություն ընձեռելով տեսնելու և լիարժեք վայելելու գեղեցիկը:
Վստա՛հ եմ, որ մեր մարզադպրոցի սաները հպարտությամբ են կրելու Իրինա Ռոդնինայի մարզադպրոցի սանը լինելու պատիվը: Ու, համոզվա՛ծ եմ, որ զարգացնելով սիրված այս մարզաձևը, ոչ ուշ ապագայում Հայաստանն աշխարհին կներկայանա մրցունակ մարզիկներով: 
Շնորհավորում եմ մարզադպրոցի սաներին, մարզիկներին ու մարզիչներին և, ընդհանրապես, բոլորիս:

Տարոն Մարգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին