▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին

Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանի գրառումը քարոզչական խախտում է որակել

Համաձայն չեմ, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը. Մելիքյան

Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել․ ահազանգ

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Սպաները մեկնել են Գերմանիա՝ սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելո՞ւ

Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ. Ամերիաբանկ

Տիգրան Ավինյանը խոսել է Վահագն Վերմիշյանի առաջարկներից

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ»-ը

Երեխայի վաճառքի դեպք է բացահայտվել

Լևոն Քոչարյանը՝ Արթուր Վանեցյանի հետ համագործակցության ու «Ոչ»-ի ճամբարի մասին

Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում. Նիկոլ Փաշինյան

Քանի մեզ կերակրում են ստատիստիկաներով՝ սա է լինելու վիճակը. Քննարկում՝ բանակում մահվան դեպքերի մասին

Թաղեցիք սերը միմյանց հանդեպ, վերացավ մարդկայինը. Սարգիս Գրիգորյան

Տեսահոլովակի պրեմիերա. Էվա՝ «Չեմ ուզում»

Չեմ պատրաստվում հրաժարական տալ,13 զոհի մի մասը դժբախտ պատահարներ են և հիվանդության հետևանք. ԳՇ պետ

Յուրաքանչյուր հաճախորդից 1000 դրամ՝ հյուրանոցի աշխատակցին. պոռնկությամբ զբաղվելու դեպք է բացահայտվել

Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը». Նիկոլ Փաշինյան

Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ

Տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք. Թեհմինա Վարդանյան

2021-ին նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցոին կոմիտե

Զովունիում 6 մեքենաներ են բախվել, այդ թվում՝ 2 երթուղայիններ. կան վիրավորներ. գյուղը հոսանքազրկվել է

ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Իրաքցի երեխայի սիրտը կվիրահատեն Երևանում

Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ

Ծառուկյանն օրերս հանդիպել է Վանեցյանին. ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում

2019-ին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել...Նիկոլ Փաշինյան

Զագսը սարքե, Զագսը․․․Արթուր Ալեքսանյանն՝ իրեն ամուսնացնել խոստացող Գյումրու քաղաքապետին

Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է. . .

Տխուր եմ, էս նոր Հայաստանը չի, էս հինն ա... Մարինե Պետրոսյան

«ՈՉ»-ի հանրային պաշտպանության նախաձեռնող խումբը ձևավորվել է. Ռուբեն Մելիքյան

Այսպես վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը. Նորայր Նորիկյան

«Այլ ձևաչափով կներկայացնենք Աջափնյակի թաղապետի հրաժարականի պատճառները». Արսեն Նիկողոսյան

Ինչպե՞ս է ազդել բալային համակարգը երթևեկության վրա

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում

Մեր դաշնակիցը, մեր պաշտպանը մեր ժողովուրդն է․ Ալեն Սիմոնյան

Հայ և օտարերկրացի տրանսգենդերները՝ Ջիվանու անվան երաժշտական ուսումնարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

ԶՈւ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա. Արմեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն․. . .

Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին 26 ավտոմեքենա է արգելափակվել ձնաբքի պատճառով

Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ

Ամբողջ հայ ազգը ինձ անձնական վիրավորանքներ էր հասցնում, ասում էր՝ ինչ-որ մեկի սիրուհին եմ.. . .

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. երկուսն էլ մահացել են

«Իմ աշխարհ». Երգչուհի Լիլուն տեսահոլովակի տեսքով ներկայացրել է իր հարսանիքը

Այսօր «մեր հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր,  Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, իսկ Արթուրն անազատության մեջ է՝ կալանավորված երկու ամսով: 

Ֆեյսբուքյան օգտատերերը շնորհավորում  են իր արարքով՝ կյանքի գնով տղաներին հաց հասցնելով, շատերին ոգևորած ազնիվ քաղաքացուն ու  պահանջում են ազատ արձակել նրան: 

Ֆեյսբուքյան գրառումներից ներկայացնում ենք երկուսը.

«Հանրապետության հրապարակի համապատասխան տեղում քսանհինգ տարի մարդիկ արձան են ուզում տեսնել։ Երեւի դա այն մեկի արձանն է, ով մեր օրերի եւ մեր ժողովրդի քաջության, մարդկայնության, համեստության, անձնազոհության, սրտացավության եւ արդարության մարմնացումն եղավ։ Շատերին ավելի անսպասելի, քան Սասնա Ծռերի հայտնությունն էր, որ միլիոնավոր հասարակների միջից, սուսուփուս, իր որոշածն իր համար արդարության ճանապարհ փռած, կարեցածը դավանանք արած, կոտոշը տնկած, փաթթած ունեցած ամեն ինչ ու բան, գնաց իր ճշտի ետեւից, ապացուցեց, որ չենք մեռել, ու վաղ է մեզ թաղել, անիմաստ է համոզել մեզ, թե ամեն ինչ ավարտվել է եւ ճիշտը գաղթն է։ Այս մարդն է մեր վերածննդի խորհրդանիշը եւ կամքը եւ հույսը եւ հավատը եւ սերը, այս մարդկանցով ենք հազար քացու տակից ելել, ծեծված ու ջարդված, հալածական եւ կամակոր, զոռբա ու կողավոր, կանգնել բոյով մեկ ու ասել՝ դե խփի, բոզի տղա, Հրանտի ասածի պես, ու զարկել են ու ձեռները ցավել է։

Դատելու են էս մարդուն, փակելու են, հակամարդկային համակարգին դեմ աններելի բան անելու համար. եթե տասը հոգու գնդակահարեր, այսպես տմարդի չէին վարվի հետը, ինչպես հիմա են վարվում, նստեցնելու են, իսկ հետո մենք ձեռների վրա ենք հանելու նրան բանտից, գլխներիս վրա ենք պահելու ու նեղվելու է, թե նման բան մի արեք՝ ես մեկն եմ ձեզնից։

Չխղճաք այս մարդուն երբեք, այս մարդը բոլորիս զորության նոր ակունքն է անսպառ։ Նրան խղճալը վիրավորում է մեր ազգային եւ մարդկային արժանապատվությունը ու թուլացնում է մեզ, պատմեք ձեր երեխաներին եւ թոռներին, թե ինչ է արել նա մեզ բոլորիս, այս չարչրած հողի ու մեր հույսերի համար։ Ամեն անգամ, երբ Սասունցի Դավթի եւ մյուս ծռերի պատմությունը կպատմեք ձեր զարմին, ասեք՝ այս մեկն էր, որ շարունակեց մեզ եւ կանք նաեւ իր շնորհիվ։

Շնորհավոր տարեդարձդ Արթուր տղա !!!»,-գրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Օգոստոսի 9-ին, այսինքն՝ արդեն այսօր, ծնվել է Արթուր Սարգսյանը։ Հիմա նա բանտում է։ Բանտում է, որովհետեւ հաց է հասցրել քաղցած մարդկանց։ Զարմանալի բան չկա, եթե հիշենք, թե ով է հիմա Հայաստանի ղեկին։ Շնորհավորում եմ, առողջություն եմ մաղթում ու ափսոսում եմ շատ, որ իմ կյանքում Արթուրի նման Մարդը պակասել է։ Ուրիշ նվիրելու բան չունեմ, ու Չարենցի իմ սիրած էս բանաստեղծությունն եմ նվիրում Արթուրին։

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…»-գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին