▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր տեղի կունենա պատմության մեջ արևի՝ ամենաերկար լիարժեք խավարումը

ԱՄՆ-ում օգոստոսի 21-ին 99 տարում առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել արևի լիարժեք խավարում։ Մոտ 2 րոպե ցերեկը կվերածվի գիշերվա։

Խավարումը կդառնա ամենաերկարը պատմության մեջ, այն կտևի 1.5 ժամ։

Բոլոր նրանք, ովքեր չեն բնակվում ԱՄՆ-ում, կկարողանան արևի խավարմանը հետևել առցանց հեռարձակմամբ, որն իրականացնում է NASA-ի կայքը Երկրից 30 հազար մետր բարձրության վրա։ Խավարմանը կհետևի աշխարհի ամենահզոր արևային աստղադիտակ DKIST-ը։

Խավարումը մտահոգում է NASA-ի մասնագետներին փակ էֆեկտի պատճառով։ Այն կարող է հանգեցնել աշխարհում նավիգացիոն համակարգերում խափանումների։ Խավարման ժամանակ Լուսինը 2 րոպեից փոքր-ինչ ավելի լիովին կարգելափակի Արևի ուլտրամանուշակագույն լույսը։ Իոնոսֆերան կտրուկ կանցնի ցերեկային պայմաններից գիշերայինի, և այնուհետև՝ հակառակը։

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին