Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկները, ավտոներկրողները և տաքսու վարորդները հայտարարեցին իրենց միավորման մասին, քանի որ, ըստ նրանց` շարունակվում է բզկտման քաղաքականությունը:
Ուստի հանդիպել են, խոսել ընդհանուր խնդիրների շուրջ` որոշելով միանալ` լուծելու հանրապետության առջև ծառացած խնդիրները: Նրանց հավաստմամբ` իշխանությունն օրինակ ավտոներկրողների բիզնեսը չեն օրիկանացնում, իսկ «խոշոր ձկները»` հակառակը, մի շարք արտոնություններ ունեն:
«22 տարի է` պահանջում ենք օրինական դաշտ ապահովել, ինչը չի արվում: Իսկ, ահա տաքսու վարորդներին դեռևս շարունակում են «գռդոնչի» կոչել»,-ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ում խոսքով վերջում անգամ նորմալ թոշակ չեն ստանա:
Բանախոսները նշեցին, որ ուրբաթ օրը կհրավիրվի կլոր սեղան և ներկա կլինեն մի շարք կուսակցությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Անի Կարապետյան