Մի առիթով բարձրաստիճան պաշտոնյաններից մեկն ինձ հետ սրամտեց. «Կարծում ես` միայն դուք եք դերասաններ.ամենալավ դերասանները մենք ենք»: Սրամտության առումով հարգեցի այդ մարդուն,չնայած,որ դերասանության առումով վերջինիս արտահայտած գնահատականի հանդեպ որևէ ընդհանրություն չգտա: Այն, որ հայաստանյան «շոու-բիզնեսը» հաջողել է հենց քաղաքական դաշտում, թերևս` կհամաձայնեմ... Այլ բան է կատարողական վարպետությունը...Ինչը ցավալի է, համառորեն չի փոխվում` «հայաստանյան հանդիսատեսը»: Ավելին. քաղաքական անփոփոխ մեղեդին նորանոր երկրպագուներ է նվաճում... Գրպաններում գոյատևման փշրանքներ փնտրող հանդիսատեսին ինչ մեղադրես: Անվճար հուսադրումներից օգտվելու հնարավորությունն այն է,ինչը լիովին համապատասխանում է իրենց գրպաններին,ինչպես նաև` այն,որ «կուռքերն» էլ իրենց ծամծմված դերակատարության ու ասելիքի դիմաց,ընդամենն անվճար ծափահարություններ են ակնկալում, և դեռ անշահախնդիր...Մարդու մեջ հենց այնպես աշխարհահայացք չի ձևավորվում: Այն` կրթվածության ու զարգացվածության արդյունք է,ինչն օգնում է խոհեմ ու իրատես լինել,համախմբվել ու բռունցքվել իրական արժեքների շուրջ,որի դիմաց որևէ քաղաքական դերակատարություն հաշվի չնստել չի կարող: Մինչդեռ մենք ազգովի «քաղաքական քեֆերի» մեջ ենք`կուսակցական նվագակցության ներքո: Բոլորը վաղուց արդեն անգիր են արել «ներկայացման սյուժեն»: Ավելին, ոմանք ավելի լավ են տիրապետում դերակատարներից շատերի խաղին ու խոսքին,քան իրենք` դերակատարները: Բայց միևնույն է, «շոու-բիզնեսը» մնում է «շոու-բիզնես»...Հայաստանում,այս օտարածին հնարամտությունն ավելի «ազգային» գտնվեց,քան մշակութային ու գիտական ժառանգության մեր ողջ ազգային հնարամտությունը: Չեմ դադարի կրկնել,որ եթե մի քիչ գոնե խոհեմ լինեինք դեպի իրական ազգային արժեքներ վերադառնալու հարցում, եթե ոչ բոլոր, գոնե բազմաթիվ կարևոր խնդիրներ վաղուց արդեն լուծված կլինեին: Մինչ այդ,մնում է ծափահարել քաղաքական դաշտի դերակատարներին, որքան էլ որ նրանց կատարողական վարպետության հանդեպ,մեղմ ասած,տպավորված չեմ:
Ազատ Աբրահամյան
Մի առիթով բարձրաստիճան պաշտոնյաններից մեկն ինձ հետ սրամտեց.
<<Կարծում ես` միայն դուք եք դերասաններ.ամենալավ դերասանները մենք ենք >> :
Սրամտության առումով հարգեցի այդ մարդուն,չնայած,որ դերասանության առումով վերջինիս արտահայտած գնահատականի հանդեպ որևէ ընդհանրություն չգտա:
Այն,որ հայաստանյան << շոու-բիզնեսը >> հաջողել է հենց քաղաքական դաշտում,թերևս` կհամաձայնեմ... Այլ բան է կատարողական վարպետությունը...
Ինչը ցավալի է,համառորեն չի փոխվում` << հայաստանյան հանդիսատեսը >>:Ավելին.քաղաքական անփոփոխ մեղեդին նորանոր երկրպագուներ է նվաճում... Գրպաններում գոյատևման փշրանքներ փնտրող հանդիսատեսին ինչ մեղադրես:Անվճար հուսադրումներից օգտվելու հնարավորությունն այն է,ինչը լիովին համապատասխանում է իրենց գրպաններին,ինչպես նաև` այն,որ << կուռքերն >> էլ իրենց ծամծմված դերակատարության ու ասելիքի դիմաց,ընդամենն անվճար ծափահարություններ են ակնկալում,և դեռ անշահախնդիր...
Մարդու մեջ հենց այնպես աշխարհահայացք չի ձևավորվում:Այն` կրթվածության ու զարգացվածության արդյունք է,ինչն օգնում է խոհեմ ու իրատես լինել,համախմբվել ու բռունցքվել իրական արժեքների շուրջ,որի դիմաց որևէ քաղաքական դերակատարություն հաշվի չնստել չի կարող:
Մինչդեռ,մենք` ազգովի << քաղաքական քեֆերի >> մեջ ենք`կուսակցական նվագակցության ներքո:
Բոլորը վաղուց արդեն անգիր են արել << ներկայացման սյուժեն >>: Ավելին, ոմանք ավելի լավ են տիրապետում դերակատարներից շատերի խաղին ու խոսքին,քան իրենք` դերակատարները:Բայց միևնույն է,<< շոու-բիզնեսը >> մնում է << շոու-բիզնես >>...
Հայաստանում,այս օտարածին հնարամտությունն ավելի << ազգային >> գտնվեց,քան մշակութային ու գիտական ժառանգության մեր ողջ ազգային հնարամտությունը:
Չեմ դադարի կրկնել,որ եթե մի քիչ գոնե խոհեմ լինեինք դեպի իրական ազգային արժեքներ վերադառնալու հարցում,եթե ոչ բոլոր,գոնե բազմաթիվ կարևոր խնդիրներ վաղուց արդեն լուծված կլինեին:
Մինչ այդ,մնում է ծափահարել քաղաքական դաշտի դերակատարներին,որքան էլ որ նրանց կատարողական վարպետության հանդեպ,մեղմ ասած,տպավորված չեմ: