▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա Նիկոլի ձերբակալվելու, դատվելու և պատժվելու համար ինչքա՞ն ես ափսոսելու». Վահագն Ավագյան

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավել քան վստահ եմ, որ Դանիել Իոաննիսյանը չի հավանում Քյարամյանի քննչականի կաբինետներում մարդկանց էլեկտրաշոկով և ծեծով տանջելու` «մոռացված և շատ արդյունավետ, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական» պրակտիկան, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ իրականացված քաղաքական հետապնդումները այս անձի կառավարած Քննչական ձեռքերով, ԱԺ-ը ամբիոնից հրապարակային ռուսական գողական բարքերով մարդկանց հետ շփվելը, ավելին, ԱԱԾ-ը պետի պաշտոնում այս անձի՝ Արցախյան պատերազմի ընթացքում ազգային դավաճանության մասնակցության փաստը։

Դանիելը շատ ավելի լավ մարդ է և քաղաքացի, քան իրեն նկարագրող այս վերնագիրն է։ Չեմ լսել իր այս հաղորդումը, բայց շատ կզարմանամ, եթե այսքան ակնհայտ չարագործությունները կոմպենսացնող դրական նարատիվ պատմվի այս անձի մասին։
Բա Նիկոլի ձերբակալվելու, դատվելու և պատժվելու համար ինչքա՞ն ես ափսոսելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին