▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբաջանյանի բողոքի ակցիան՝ ՍԴ-ի դիմաց

 

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու 4 քաղաքական ուժերի դիմումները: Այդ ընթացքում «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ղեկավար Արման Բաբաջանյանը ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում, ինչպես նա է նշում՝ ի պաշտպանություն ժողովրդավարության: Լրագրողների հետ զրույցում Արման Բաբաջանյանն ասաց, որ թեև ընտրությունների արդյունքները և նոր ձևավորված խորհրդարանական ուժերը անընդունելի են իր համար, այնուամենայնիվ, դա ժողովրդի կամքն է.

«Մենք պահանջում ենք, որ դատարանը հարգի ժողովրդի ընտրությունը, հարգի ընտրությունների արդյունքերը և ժողովրդին ցնցումների մեջ չպահի»,- ասաց նա:

Վերջինս թեև ընդունեց, որ ընտրությունները այնքան էլ արդար չեն ընթացել, բայց մնում է այն կարծիքին՝ դրանք ընտրությունների արդյունքների վրա ամնեևին չէին կարող ազդել: Արման Բաբաջանյանը այն կարծիքին է, որ եթե ՍԴ-ն չեղարկի ընտրությունների արդյունքները, ապա դա կլինի սահմանադրական տապալում.

«Գնալ ժողովրդի առնվազն 54 տոկոսի կամքի դեմ, դա ուրեմն սահամանադրական կարգի տապալում է, ոտնձգություն է ժողովրդավարության դեմ: Այստեղ ենք, որ զգուշացնենք՝ դա ունենալու է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ»,- նշեց Արման Բաբաջանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին