▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքե՞ր են թիրախում

Զենքը որսորդական էր․ ինչու՞ էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա»

Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել

Գողական մեծ «սխոդկա» է սպասվում

Երևանը մոտ օրերս նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը․ Հակոբ Կարապետյան

Ի՞նչ կլինի այստեղ 10, 50, 100, 1000 տարի հետո, մեր ապագան էս տեսիլքից է կախված․ Վարազդատ Կարապետյան

Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին

Ինձ համար հայնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ. . .

Սոնա Ռուբենյանը Գեղարդի վանքում կատարում է «Դլե Յաման»-ը

Կարգին ընկերները հանդիպել են

Հայտ եմ ներկայացրել ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում․ Արփինե. . .

Ռուզան Մանթաշյանը կերգի Դրեզդենի ` SemperOpernball-ին . Էյվազովի հայատյացությունը տապալվեց

«Իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով». Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արման. . .

Մտքիդ ի՞նչ կա. Կրակոց արձակողի գրառումը՝ հույսով, որ Քոչարյանը կլինի ազատության մեջ

Ինքնասպանությունը բեմականացված էր․ կնոջը սպանել էր․ ոստիկանության մանրամասները

Հայկական եռագույնն ու հայերեն գրերը՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պարիսպին

Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ. Նաիրա Զոհրաբյան

Սցենարիստին փոխեք, ամոթ է. Արփինե Հովհաննիսյան

Ինչպե՞ս է ոստիկանապետի պաշտոնակատարը բանակցել ավտոմատավորի հետ և ինչու՞ է նա առանց. . .

Հայտնի է կրակողի ինքնությունը

Ոստիկանության տեսանյութը՝ Էրեբունի պլազայի զինված անձին վնասազերծելու մասին

Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր. վարչապետ

Ընդդիմությունն իր դիրքորոշումներում պետք է լինի ավելի հեղափոխական․ Լիլիթ Մակունց

Շատ դժվար է, անձնական կյանքս չի ստացվում, մտածում եմ՝գուցե մենակ պետք է մնամ. Էվա Խաչատրյան

Եթե պարզվի, որ «Էրեբունի պլազա»-ի միջադեպն առնչություն ունի մեզ հետ, հայտարարություն կտարածեմ.Սողոմոնյան

Հայաստանում ատելության մթնոլորտ չկա, կա ատելության մթնոլորտի քարոզ. Ալեն Սիմոնյան

Պետք է աշխատենք քաղաքական բեմականացումների մասը հնարավորինս կրճատել. Վարազդատ Կարապետյան

Մարալիկի ծննդատուն հարակից 17 գյուղերից չեն գնում ծննդօգնություն ստանալու.Սոֆյա Հովսեփյան

Հայաստանն առանց բռնության. Նիկոլ Փաշինյանը` «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում հնչած կրակոցների մասին

«Էրեբունի պլազա» ներխուժած անձը զենքը հանձնել է. բանակցել է անձամբ ոստիկանապետը

5 հատ երազ գնել, վրան Միկի Մաուսի նկար փակցնե՞լ ու ասել՝ շրջիկ առևտրո՞վ ենք զբաղվում. Ալեն Սիմոնյան

Մատը մատին չեն խփում․ որդեկորույս մայրերը դիմում են Նիկոլ Փաշինյանին

Պարբերաբար նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել. Արմեն Գրիգորյան

Կրակոցներ՝ «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում. թարմացվում է. ՈՒՂԻՂ

Արթուր Վանեցյանը պահանջում է խելամիտ գտնվել. նրա ներկայացուցիչները հերքում են պահանջում

«Բելլաջիո» ռեստորանում կռիվ է եղել. միմյանց ուղղությամբ նետել են շշեր, բաժակներ, հայհոյել իրար

Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Պաշտոնյաները պետք ա սետկաներով գնան առևտուր անելու․․․Նիկոլ Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում. Լենա Նազարյան

20 տարի շոու բիզնեսում եմ եղել․ Լուսինե Բադալյանը հիշեց անցյալն ու հիշեցրեց

Խոզի գլուխը դնում ես խալու վրա, գլորվում, ընկնում է ցեխը. Գորգիսյանը Միրզոյանին հիշեցրեց. . .

Հիմա կասեն՝ 1000 տարի կով ենք պահում, չգիտե՞նք՝ երբ ա մրսում․․․информация к размышлению. Փաշինյան

Մենք մեղավոր չենք, որ ԼՀԿ-ն և Էդմոն Մարուքյանը նեղացած են ձեզնից․ Ռուբինյանը՝ Միրզոյանին

Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Փաշինյանը՝ ծննդատների փակման շուրջ բարձրացած աղմուկի մասին

Էդմոն Մարուքյանը սխալ ազգանունով դիմեց Արարատ Միրզոյանին

Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել եմ մի քանի հրատապ հարցերի․ Նիկոլ Փաշինյան

Դաժան սպանություն Չինարիում. մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա. . .

Վիճենք, իրար ծեծենք, պրոբլեմ չկա, բայց էս այս դահլիճում ցույց չտանք՝ кто смелее․Սասուն Միքայելյան

Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան

Մոլորության մեջ եք, եթե թվում է, թե կարող եք նվաստացնել ընդդիմությանը․ Սամսոնյանն՝ իմքայլականներին

Բաց նամակ և հարց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

ՀՊՏՀ ռեկտարի նախկին ԺՊ Ռուպեր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Հարգելի՛ պարոն նախարար,
վերջին շրջանում Ձեր հասցեին հնչող մեղադրանքների շարքից մի քանիսն իսկապես անհեթեթ էին, հուսով եմ, որ դրանք աստիճանաբար կդադարեն:
Հրապարակային նամակներ գրելու մեծ սիրահար չեմ. նախընտրում եմ խնդիրը դեմ առ դեմ քննարկել հասցեատիրոջ հետ, սակայն քանի որ առանձին հանդիպելու և իրավիճակը քննարկելու առաջարկիցս հետո արդեն 3 ամիս է՝ չեք արձագանքում, ստիպված եմ դա անում:
Օգոստոսի 21-ին Ձեր հրավերով, սակայն նաև փոխնախարար Գրիշա Թամրազյանի անսպասելի մասնակցությամբ հանդիպման ընթացքում ինձ համար իրական անակնկալ էր, երբ երկուսով միասին ինձ առաջարկեցիք ազատման դիմում գրել և ներկայացրիք ձեր նոր թեկնածուին, ում մասին մամուլը շարունակաբար պնդում էր, որ սերտ կապի մեջ է փոխնախարար Թամրազյանի հետ (տհաճ մանրամասների մեջ չխորանամ, ճիշտ, թե սխալ՝ ձեր խնդիրն է). հրավերից ես ենթադրում էի, որ հանդիպելու էինք առանձին և քննարկեինք տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ընթացքը…
Դիմում գրելու պատճառաբանությունը լսելուց հետո, ինչպես հիշում եք, ես առանց ընդդիմանալու երկուսիդ պարզաբանեցի, որ իմ ատենախոսության տեսական հատվածում առկա բացթողումները, որոնց մասին ինքս եմ հրապարակայնորեն խոսել, նվազագույն խնդիրն է, որ եղել է նախկին կործանված համակարգում, դրանք հետևանք են սխալ ու անորոշ պահանջների, նախևառաջ պահանջները պետք է փոխվեն ու հստակեցվեն, իսկ բուն աշխատանքը սակավաթիվ իրական հետազոտություններից է, որի գիտական նորույթը նաև տպագրվել է ազդեցության գործոնով միջազգային հեղինակավոր ամսագրում: Սակայն, երկուսդ էլ զարմանալիորեն անդրդվելի էիք, իսկ ես, ցավոք, պատրաստակամ էի անգամ նվազագույն խնդրի դեպքում դիմում ներկայացնել, որովհետև այդ պահին իսկապես հավատացել էի, թե դա է պատճառը: Դրանից միայն մի քանի օր հետո անհասկանալի հանձնաժողովը հրապարակեց իր «եզրակացությունը»՝ ապօրինի ձևակերպումներով:
Այժմ արդեն բոլորի համար է ակնհայտ կատարվածը, բայց ես ամեն դեպքում նաև դատարանում կապացուցեմ, որ առանց որևէ իրավական կարգավորման, շահերի բացահայտ բախում ունեցող անդամներով հանձնաժողովի «եզրակացությունը» ապօրինություն էր իմ նկատմամբ:
Սակայն, անկախ այս ամենից…
Բացատրե՛ք, խնդրում եմ, Ձեր անհասկանալի պատճառաբանությունից և դրան հաջորդող հրապարակային հայտարարություններից հետո ինչո՞ւ և ինչպե՞ս է տնտեսագիտական համալսարանը շարունակում ղեկավարել մեկը (անձի հետ խնդիր չունեմ անգամ իմ դեմ նախաձեռնված զավեշտալի քրեական գործից հետո), ում գիտական աշխատանքներում բացահայտվել են համակարգչային «copy paste»-ների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ կուրսային աշխատանքներից և լրատվական կայքերից, դրանց մի մասը գրեթե ծայրից ծայր է արտատպված, իսկ դոկտորական ատենախոսության մեջ ոչ միայն ամբողջական ենթագլուխներ են արտագրված, այլև մի շարք առաջարկություններ:
Անգամ չեմ հարցնում վերոնշյալ քրեական գործով պաշտոնապես հերքված անհեթեթ մեղադրանքների մասին, որի առնչությամբ կրկին լռեցիք և որևէ գնահատական չտվեցիք:
Եթե տնտեսագիտականի բարեփոխումները չափազանց արմատական էին, ու խնդիր էր դրված՝ ինձնից շուտափույթ ազատվելու, արդյունքների հաստատումից ուղիղ 7 օր առաջ տապալելու դասախոսների մրցույթը, հետ բերելու մրցույթը չհաղթահարած դժգոհող դասախոսներին կամ փոխնախարարի հետ միասին առաջ մղելու ձեր նոր թեկնածուին, ապա հանրությանը և ինձ հայտնե’ք իրական պատճառը, անգամ առանց ներողություն խնդրելու, և ես ձեզ այլևս չեմ անհանգստացնի, կասեմ՝ դուք՝ ձեր նշանակումները… ամեն ինչ օրինաչափ է, միասին վայելե՛ք և ինչ ուզում եք, արե՛ք:

Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս կարելի է բոլորին, այդ թվում՝ երկրի ղեկավարին ներկայացնել, թե իբր արժեքների խնդիր է լուծվել:
Գրեթե համոզված եմ, որ վարչապետին ֆիլտրված և ոչ ամբողջական տեղեկատվություն է հասել կատարվածի վերաբերյալ: Լավ գիտեք, որ ես Ձեզնից չեմ խնդրել այդ պաշտոնը: Իսկ այն, ինչ ես առնվազն փորձել եմ անել ու միգուցե այլևս չփորձեմ, հեղափոխության տրամաբանական և իրական շարունակությունն էր կրթության բնագավառում՝ առանց չնչին անձնական շահ հետապնդելու: Խոսքը վերաբերում է մի համակարգի, որի մասին հենց վարչապետն է բազմիցս նշել, որ կործանված է եղել: Եվ հետևաբար՝ առանց արմատական ու ցավոտ փոփոխությունների, դեկորատիվ զարդարումներով էական արդյունք չենք ունենալու:
Հեղափոխության ռեսուրսը հենց այդպես է վատնվում, իսկ հակահեղափոխական ուժերին ակամա հենց Դուք եք սնում նման վարքագծով: Հուսով եմ՝ շատ ուշ չի լինի, երբ հասկանաք։
Միգուցե իմ մեծագույն սխալն այն է, որ ես չափից ավելի սրբորեն և ապաքաղաքական մաքրությամբ եմ ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն դրանց այսպիսի հատվածական խեղաթյուրումներն իմ մոտեցումը չեն փոխելու. անձամբ ես չեմ շեղվելու դրանցից:

Հարգանքով՝
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյան

Հ.Գ.
Ուսանողների և շրջանավարտների ջանքերով մինչև այժմ բացահայտված փաստերին կարող են ծանոթանալ բոլորը, և տառաճանաչ որևէ մեկից այսպիսի արտատպումները կոծկել այլևս անհնար է՝ անկախ այս կամ այն անհասկանալի հանձնաժողովի՝ իրավական ուժ չունեցող հետագա որոշումներից.
https://forqualityeducation.wordpress.com/
Իսկ նույնալեզու արտատպումները նկատելու համար Ձեր կտրուկ հայտարարություններից հետո հարկավոր է ոչ թե ձևական հանձնաժողով, այլ աչք:
Անկեղծորեն պետք է ասեմ, որ անգամ արտագրած առաջարկությունները նախկին համակարգի մեծագույն խնդիրը չեն, եթե ատենախոսությունը գոնե ինքն է գրել:

Հ.Հ.Գ.
Խնդրում եմ նախևառաջ պատասխանել ըստ էության, այնուհետև ազատորեն կարող եք հիպոթետիկ ենթադրություններ անել, թե որ ուժերի հետ եմ մութ գործարքների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին