Ազգային ժողովում շարունակվում էքառօրյա նիստի աշխատանքները: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը 2007 թվականի հոկտեմբերի 17-ին գնացել է Գյումրի և ԳԱԼԱ ՀԸ հարցազրուց է տվել, որից հետո այդ ՀԸ-ի նկատմամբ սկսվել է բռնարարքների շարք ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի կողմից։ «ԳԱԼԱ ՀԸ-ն տուգանվել է 25 մլն դրամով։ Այդ որոշումը բողոքարկվել է ՄԻԵԴ, որը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում։ ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վերաբացել է գործը և վերացրել 25 մլն դրամ տուգանքի ակտը, ինչից հետո պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման և ԳԱԼԱ ՀԸ-ի կրած 25 մլն դրամ վնասը չի պատրաստվում վերադարձնել որպես պետություն», - իրավիճակը ներկայացրեց Մարուքյանը՝ վարչապետին հետաքրքրվելով ՝ արդյոք ծանոթ է այս իրավիճակին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ չէ ներկայացված դեպքին, կծանոթանա: Միայն կարող է ենթադրել, որ այդ բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007 թվականին իրականացրել են այդ ստուգումները։