▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանաստեղծ Վահան Վարդանյանի հիշատակին. Չի­մա­ցա, թե ինչ­պես են փա­ռա­բա­նում կյան­քը…

51 տարեկանում մահացել է  բանաստեղծ, Նարցիս ամսագրի գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանը: 

Նրա  չափածո և արձակ բանաստեղծությունները տարածված ու սիրված էին առաջադեմ  հասարակության շրջանում:

Asekose.am-ը ցավակցում է Վահան Վարդանյանի հարազատներին ու ներկայացնում նրա արձակ բանաստեղծություններից մի քանիսը:

 

ԳՈՒՇԱԿՈՒՀԻՆ

Աշ­խար­հը քա­ո­սի մեջ հե­ծե­ծում էր։

Պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քը նե­րա­ռել էր բո­լոր ծա­գե­րը Երկ­րի և ուժգ­նա­պես խրախ­ճա­նում էր։ Ծեր ու մա­նուկ, տղա­մարդ ու կին փա­խել էին իրենց տնե­րից, հս­կա­յա­կան քա­ղաք­նե­րից ու հե­ռու­նե­րում կծկ­ված գյու­ղե­րից և պատս­պար­վել էին ան­եզրա­կան ու ահար­կու ձո­րե­րում, լեռ­նե­րի ան­հա­սա­նե­լի ծմակ­նե­րում և պա­տա­հա­կան ան­ձավ­նե­րի մութ խոր­շե­րում։

Ամե­նուր իշ­խում էր սո­վը։

Վեր­ջա­ցել ու չէր վեր­ջա­ցել պա­տե­րազ­մը, քան­զի շա­րու­նակ­վում էր ձայ­նը նրա, ավե­րու­մի իր ճի­գե­րը, և մահ­վան ան­խու­սա­փե­լի­ու­թյունն էր, որ հաշ­տեց­րել ու հա­վա­սա­րեց­րել էր բո­լո­րին. մահն ամե­նուր էր…

Չկա­յին ո՛չ տե­րու­թյուն­ներն ու կայս­րու­թյուն­նե­րը, ո՛չ իրար կից տե­ղադր­ված պե­տու­թյուն­նե­րը միջակ ու ազ­գու­թյուն­նե­րը շեն­շող, ո՛չ քա­ղաք­նե­րին ադա­մանդ ու չիր մա­տա­կա­րա­րող գյու­ղերն ու արդ­յու­նա­բե­րա­կան ավան­նե­րը, ո՛չ ծո­վա­մերձ առող­ջա­րան­նե­րը, ո՛չ ծո­վե­րի վրա օրոր­վող ձկ­նոր­սա­կան փոք­րիկ նա­վակ­նե­րը, ո՛չ հեռ­վից ըն­թա­ցող ամ­րա­կուռ ու մե­տա­ղա­փայլ հա­ծա­նա­վե­րը։ Մայր­ցա­մաք­նե­րի մեջ ըն­կած հս­կա­յա­ծա­վալ ջրե­րի ալիք­նե­րը հե­ծե­ծում էին անկ­յանք ու ան­վեր­ջա­կան, և գե­տե­րը թա­վալ­վում էին մա­հա­մերձ։

Սա­կայն տղա­մարդ ու կին դեռևս մեր­ձե­նում էին միմ­յանց, և գո­յու­թյան դեռ չմա­րած խան­ձա­րու­րում զա­վակ­ներ էին ծն­վում։

Եվ հայտն­վեց գուշ­ա­կու­հին։

Անց­նե­լով ձո­րե­ձոր, լեռ­նե­րի ծմակ­նե­րի ու ան­ձավ­նե­րի մի­ջով` հան­դի­պեց հա­զար­նե­րի, սփո­փեց բա­զում մարդ­կանց, ձեռք մեկ­նեց խեղ­ված­նե­րին, խնամեց կա­նանց ծնն­դա­բե­րե­լիս, օգ­նեց ըն­կեր­քի ընկ­նե­լուն, մաք­րեց երե­խա­նե­րին պտ­ղա­ջրե­րից, մե­ռած ծն­ված­նե­րին թա­ղեց, թույ­լե­րին դար­ման դրեց և նա­յեց, հա­մա­ռո­րեն նա­յեց նոր աշ­խարհ եկած­նե­րի ձեռ­քե­րին և տե­սավ, անր­ջո­րեն տե­սավ, որ անխ­տիր բո­լոր ծն­ված­նե­րի ափե­րի մեջ բա­ցա­կա­յում է կյան­քի գի­ծը։

Աշ­խար­հը վերջ­նա­կան քա­ո­սի մեջ հե­ծե­ծում էր…

 

ՉԱՓԱԲԱԺԻՆ

Տո՛ւր ինձ քո ձեռ­քը, Հի­սուս, և փր­կիր հո­գին իմ այս մեղկ կր­քե­րից: Ես դի­մե­ցի քեզ բազ­մապա­տիկ ան­գամ­ներ և լոկ քո հե­ռա­վոր հա­յաց­քը զգա­ցի, որն ինձ հու­սադ­րում էր` թե ապա­գա­յում լավ է լի­նե­լու: Սա­կայն ես քո օգ­նու­թյան կա­րի­քը այ­սօր ու­նեմ, քան­զի խարխլ­ված են ար­դեն իմ հոգևոր տա­ճա­րի սյու­նե­րը, և ես վտանգ­ված եմ նրա փլա­տակ­նե­րի տակ մնալ հա­վի­տե­նա­պես` են­թարկ­վե­լով ներ­քին ան­դար­մա­նե­լի աղար­տու­մին:

Ես չեմ ցան­կա­նում ու­նե­նալ բա­րո­յա­կան կոր­ծա­նու­մի զգա­ցու­մը, որով­հետև մար­դու հո­գուն նրա հասց­րած վեր­քե­րը չեն դար­ման­վում, և ամո­թի զգա­ցու­մը ինձ տան­ջե­լու է մշտն­ջե­նա­պես: Գո­յա­բա­նա­կան իմ փնտր­տու­քի խո­տո­րու­մը ինձ ներ­քաշ­ե­լու է տի­ե­զե­րա­կան ար­տա­քին ան­հայ­տու­թյան մեջ, որի ճա­նաչ­ման մո­լուց­քը ինձ չի թող­նե­լու վե­րա­դառ­նալ դե­պի քեզ, քան­զի իր վերջ­նա­կան չա­փա­բա­ժինն է լի­նե­լու` անընդ­հատ­յա գա­հա­վի­ժու­մը միևնույն ան­հայ­տու­թյան մեջ:

Դու, որ Պետ­րո­սին քո ձեռ­քը մեկ­նե­ցիր ջրե­րի վրա, օգ­նիր և ինձ այս դժ­վա­րին պա­հին, ոչ մի­այն իբրև Աստ­ված, որին փա­ռա­բա­նել եմ վերջ­նա­կան փր­կու­թյան հա­մար, այլ իբրև եղ­բայր, որի պարգևած մտերմության զգացու­մը առա­վել է, քան սոս­կա­կան հնչ­յուն­նե­րը` թե­կուզև ճշ­մա­րիտ փա­ռա­բան­ման: Եղ­բա’յր եղիր ինձ հետ այս ճա­նա­պար­հին. թե իսկ կա­րո­ղա­նա­յի ան­գամ գո­հա­նալ մարդ­կա­յին ապ­րու­մի իմ օրա­պա­հիկ ստաց­ված­քով, ապա կր­կին չէի զս­պե­լու իմ ան­զուսպ ագա­հու­թյու­նը ավե­լին զգա­լու այս երկ­րա­յին եր­թի մեջ: Ես ցան­կա­նում եմ բազ­մա­կող­մա­նի, լի­ար­ժեք ըն­կա­լել իմ շուրջ եղա­ծը, որ­պես­զի առա­վել մեր­ձե­նամ Արար­չին, որը, կար­ծում եմ, փր­կում է անի­մա­ցին սր­տի անա­չա­ռու­թյան հա­մար, իսկ իմա­ցո­ղին` մշտն­ջե­նա­կան գո­յի ան­հար­ցադր­վող հար­ցա­դրում­նե­րի մեջ ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հը ընտ­րե­լու կա­րո­ղու­թյան, որը ոչ թե ցու­ցադր­յալ մե­նաշ­նորհն է իմաս­տու­նի, այլ տան­ջա­լի ըն­թացք է ավե­լին ըն­կա­լող­նե­րի հա­մար, որոնք և առա­վել զրկ­ված­ներն են, քան­զի ի վի­ճա­կի չեն բա­վա­րար­վե­լու Երկրի մարդու համար չա­փա­բա­ժին հանված զգա­ցում­նե­րի հա­նա­պա­զօր­յա նվի­րատ­վու­թյամբ…

 

 

***

Զար­հու­րե­լի շոգ էր. ան­շարժ օդի` հո­րի­զոն­ներ նե­րա­ռած բյու­րեղ­յա ան­շոշ­ա­փե­լի ոսպն­յա­կի խոր­քից թա­փան­ցե­լով` արևի շո­ղե­րը հա­զա­րա­պա­տիկ ուժգ­նու­թյամբ խթա­նում, այ­րում էին Երկ­րի` ինձ տե­սա­նե­լի ողջ տա­րած­քը:

Երևի այն­տեղ` Մի­ջա­գետ­քում, Եգիպտոսի ավա­զուտ­նե­րում, աֆ­րի­կա­կան տա­պում, արևի ահագ­նա­կան ճի­րան­նե­րը հան­կարծական հասնելով` պատառոտում, խեղում, հոշ­ո­տում են ամենայն արա­րա­ծի, որն օր­վա այդ ժա­մին սխալ­մամբ հայտն­վել է բաց երկն­քի տակ` դուրս գա­լով իր ծած­կույ­թից, լի­նի դա ավա­զուտ­նե­րում թրևող մո­ղես, փո­ղոց­ներն ընկած կա­տու կամ ջունգ­լի­նե­րի բա­ցատ­ներ ելած վայրի գոմեշ կամ առ­յուծ…

Եր­կիրն ար­դեն ինչ է, որ այ­րի, Երկ­րի քա­մին, որ խո­ցի` մտա­ծե­ցի և ան­մի­ջա­պես զգա­ցի, հաս­կա­ցա, որ եթե այս­պես օտար­ված, եր­րորդ­ված եմ խոր­հում բա­նե­րի մա­սին, որոնք ահա թվում է` շոշ­ա­փե­լի են անչափ, անմիջապես առնչվում են զգայարաններիս և աչ­քե­րիս առջև տա­րած­ված ամենայն ինչ ձևում են ըստ իրենց սփռ­ման և փո­փո­խու­մի, նշա­նա­կում է, որ մեկ այլ բնու­թյուն կա իմ ներ­սում և այլ իրա­կա­նու­թյուն` այս շոշ­ա­փե­լիք­ից ան­կախ: Զգա­ցի, որ իրոք այդ­պես է. արևի հևքը չէր հան­դի­պում ինձ, նրա շո­ղե­րը չէ­ին այ­րում իմ մար­մի­նը, չէ­ին թա­փան­ցում ներս` վրդովելով իմ հո­գու` դժ­վա­րին տա­ռա­պանք­նե­րի, կյան­քի և մահ­վան ճանաչ­ման մի­ջոցով հաս­տատ­ված ան­պարփակե­լի խա­ղա­ղու­թյու­նը:

 

 

 

ՀՈՒԶՈՒՄ

Ես ամ­բող­ջո­վին քո ար­յունն եմ, Տե՜ր, քո ար­յունն ու քրտին­քը. ին­չո՞ւ ինձ չես փր­կում` գոչում էի. ի՛նչ էիր ցան­կա­նում ինձանից`

երբ հա­լա­ծում էիր Ամա­զո­նի գե­տա­բե­րա­նին, Սա­հա­րա­յի ավազուտ­նե­րում,

ի՜նչ էիր ու­զում, երբ գե­րե­վա­րու­թյան էիր առաջ­նոր­դում շու­մե­րա­կան զոր­քե­րի առջևից, երբ վա­ճառ­քի էիր հա­նում Մի­ջերկ­րա­կան ծո­վի երկայնք­նե­րով սփռ­ված բոլոր ստրկա­շուկաներում:

Ես քո արյունն եմ, Տե՜ր, փրկագնվածը քո տառապանքով.

ինչո՞ւ եմ սա­կայն տանջվում կրկին` մարդ­կության գո­յի, արյունոտվելու չափ ան­խիղճ, բո­լոր շր­ջա­դար­ձե­րի վրա…

 

***

Եր­կի­րը հեզ­հե­տե կոր­չում էր հա­յաց­քիս առջևից, ես կորց­նում էի նրան, իսկ վե­րում տի­ե­զերքն էր` իր ան­հաշ­իվ աստ­ղե­րի հա­րա­հոս հաս­տա­տու­թյամբ` աս­տե­ղա­յին թևածում­նե­րով, աստ­ղավիժում­նե­րով, և նրա նախկինում տե­սա­նե­լի հատ­վածն էր մի­այն ինչ­–որ չա­փով ծա­նոթ իմ զգա­յա­րան­նե­րին. մտքիս, զգա­ցում­նե­րիս շր­ջա­նա­կը նրա հետ ամ­բող­ջա­կան չէր` այնքա՛ն չէր, որ ինձ հետ միաս­նա­կան կյանք կազ­մեր, կեն­սա­պես շոշ­ա­փե­լի դառ­նար` գույ­նի, ծա­վալի, հուշի և ապ­րու­մի այն բազ­մա­բնույթ ելևէջնե­րով, որը մեզ հաս­տատ է պա­հում որևէ մի­ջա­վայ­րում…

Եր­կի­րը կոր­չում էր ամ­բող­ջո­վին, ապրումներս մարում էին, վե­րա­դառ­նալ էր պետք, վե­րա­դառ­նա՜լ, ինչ­պե՞ս. զգա­յա­րան­նե­րիս արթ­նաց­ման, ցա­վեց­նե­լու աս­տի­ճանի խթա­նման, տան­ջե­լու գնով մի­այն…

Առա­ջի­նը, որ ինձ հայտն­վեց` կնոջ մեր­կու­թյունն էր. մի­այն թե չկորչեր, չգնար, չանէանար կո­րե­րի այդ տա­քու­թյու­նը` ար­դեն իմ խոր­քերի անէ­ու­թյան մեջ. ամեն ինչ դեռևս կո­րած չէր` դաշ­տե­րի կա­նա­չու­թյու­նը, ցո­րե­նի ար­տե­րի անափ դեղինը, ծո­վի շա­ռա­չը… Վե­րա­դառ­նում էի. հորս հա­յաց­քի ջեր­մու­թյունն էր, նրա ձայնի հրա­մա­յա­կան տաքը, որն ակա­մա հն­չեց իմ խոր­քում. ես չէի կա­րող ընդդիմանալ այդ կան­չին: Հացի հիշ­ո­ղու­թյու­նը զարթ­նեց. մայրս այն­տեղ էր` այդ բույ­րի մեջ. աշ­խար­հի արևի տա­քու­թյու­նը ինձ ամ­բող­ջո­վին ներառեց իր խոր­քում: Երկ­րում էի…

 

 

 

ԵՐԿՐԻ ԿՅԱՆՔՆ ԷՐ

Կա­տու­ներ` կի­սա­կա­ռույց տան հե­նաս­յու­նե­րին կանգ­նած, որ կար­ծես վե­րա­ծում էին տու­նը ան­տիկ շի­նու­թյան. շար­ժուն­–ար­ձա­նա­ցող կա­տու­ներ, – իմ տան դի­մա­ցի տունն էր. Եգիպ­տո­սը տե­սա, սֆինքս­նե­րին, բնու­թյան ծնուն­դը և վագ­րեր տե­սա. տե­սա՛ Արևել­քը, – մի՞­թե եր­կի­րը արևել­քից ­սկսեց ստեղ­ծել Աստ­ված, – մի՞­թե հնա­րա­վոր էր ինչ­–որ տե­ղից սկ­սել նրա ստեղ­ծումը և ավար­տել այլ տեղ – այդ­պե՛ս տե­սա… Չգի­տեմ, գո­նե Երկ­րի հոգևոր կեր­տու­մը այդ­տե­ղից էր սկ­սել` արևել­քի տաք արևի տակ, նա­րինջ­նե­րի և Եփ­րա­տի հարևանու­թյամբ…

Հե­նաս­յու­նե­րին կա­տու­ներ էին ար­ձա­նա­ցած. ստ­րուկ­ներ տե­սա` սևամորթ, ոտ­նաշղ­թա­նե­րով գամ­ված ճեր­մա­կա­դեմ տա­ժա­նա­կիր­նե­ր, կարմրա­մորթ­ներ սպան­ված` մա­զե­րին թռչու­նի փե­տուր­ներ, Ճա­պո­նի­ան տե­սա` ծո­վե­րով շուր­ջառ­ված. գթու­թյան պա­կա՛ս, պա­կա՛ս, պա­կա՛ս – Երկ­րի կյանքն էր…

Մեր տան դի­մա­ցի տունն էր, կա­տու­ներ էին` կի­սա­կա­ռույց տան հե­նաս­յու­նե­րին կանգ­նած. ճկվող–­շար­ժուն­–ար­ձա­նա­ցող…

Ա՛յդ պատ­կե­րի մի­ջո­ցով տե­սա…

 

 

ԵՍ ԳՐԵՑԻ

Ես գրե­ցի կա­պույտ ջրե­րի անընդգր­կե­լի­ու­թյան մա­սին, ես գրե­ցի բի­զոն­նե­րի վար­գի և առ­յուծ­նե­րի մռնչ­յու­նի մա­սին, ես գրե­ցի հա­կին­թի և շափ­յու­ղա­յի, սա­դա­փե երկն­քում ճա­ռա­գող Լուս­նի ագա­թի, դաշ­տա­յին ծա­ղիկ­նե­րի և ծաղ­կած վար­դե­նու մա­սին: Ես գրե­ցի Երկն­քի և Երկ­րի, աստ­ղա­յին թևածում­նե­րի և ան­տառ­նե­րի շա­ռաչ­յու­նի մա­սին...

Ես գրե­ցի, բայց կր­կին չի­մա­ցա, թե ինչ­պես են փա­ռա­բա­նում կյան­քը…

 

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի ծա­ղիկ տե­սա դաշ­տա­յին` թվաց­յալ պար­զու­նակ իր կա­ռույ­ցի ութ թեր­թիկ­նե­րը բա­ցած արևի առջև` առէջ­քի դե­ղի­նը կենտ­րո­նում. աշ­խար­հի կա­նա­ցի­ու­թյան ողջ հմայ­քը նրա վրա էր, Երկ­րի բո­լոր գահե­րի հարս­տու­թյունն էր ամ­փոփ­ված իր ձևերի խոր­քում:

Խորհեցի.

Երկ­րի ըն­դեր­քում, նրա մա­կե­րե­սին շաղ­ված թան­կար­ժեք քա­րե­րի` հա­կին­թի, շափ­յու­ղա­յի, ագա­թի որ­քա՜ն քար­հան­քեր,

Բազ­մաձև ծա­ղիկ­նե­րի որ­պի­սի՜ շռայ­լու­թյուն երկ­րագն­դի բո­լոր տա­րածք­նե­րում:

 

Գե­ղեց­կու­թյան ինչ­պի­սի՜ քա­նակ, Տե՜ր Աստ­ված,

Մի­այն այս փոք­րիկ հատ­ված­նե­րում քո արար­չու­թյան:

 

Ո՜վ պի­տի դարս­դար­սի երկ­նի ան­հա­մար աստ­ղե­րից մի­այն մե­կի` Արե­գա­կի առջև սփռ­ված գե­ղեց­կու­թյուն­նե­րիդ բո­լոր կու­տա­կում­նե­րը…

Ա՛յս երկրի…

 

 

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ

Մեղմ տաք էր, Արևելք էր… Քա­մու թեթև զո­վի մեջ մեր­կա­նում էին` զգեստ­նե­րը ծու­լո­րեն սա­հեց­նե­լով իրենց մար­մին­նե­րից գու­նեղ զամբ­յուղ­նե­րով նա­րինջ և խա­ղող տե­ղա­փո­խող կա­նայք…

Արևելք էր…

Կա­նա­ցի մերկ մար­մին­նե­րի այս տա­րա­գույն, տա­րա­ծա­վալ երթևեկում տե­սիլ­վում էր ինձ ողջ ան­տիկ աշ­խար­հը` իր հս­կա­յա­կան կայս­րու­թյուն­նե­րի կեն­ցա­ղի գույ­նով ու զե­խու­թյամբ, մշա­կույ­թի աշ­խար­հա­կալ ապա­գա ընդվ­զու­մով և մարդ­կու­թյան նախ­նա­կան, առօ­րե­ա­կան գո­յի ձայ­նեղ հն­չե­ղու­թյամբ…

Արևել­յան փո­ղոց էր, և մեր­կա­ցած` տա­րաձև ու տա­րա­բնույթ քայ­լում էին գու­նա­գեղ զամբ­յուղ­նե­րով նա­րինջ և խա­ղող տե­ղա­փո­խող կա­նայք` իրենց զզեստ­նե­րի հրա­վառ գույ­նե­րը թող­նե­լով փո­ղո­ցի սա­լե­րին…

 

 

ԶԳԱՅՈՒԹՅՈԻՆ

Զգա­յա­կան գույ­նե­րի մի­ջով, շատ շոշ­ա­փե­լի գույ­նե­րի` ի՛ր զգա­յա­րան­նե­րի խոր­քով ար­ձակ ճախ­րում էր բա­զեն. իր բնազդ­նե­րի մեջ տար­րա­լուծ­ված, նրանց հետ շա­ղախ­ված հեռ­վի գույ­ներն էին իր շուրջ` գե­րա­կա­յող դե­ղին–­կարմ­րով, մուգ կարմ­րի կարմ­րով։ Ես տես­նում էի այդ գույ­նե­րը և ճա­նա­չում էի նրան,– ես փո­խարկ­վում էի բա­զե­ի. ես ար­դե՛ն ինքն էի…

Այդ­պես ես փո­խարկ­վում էի ամե­նայն ին­չի` ջրի սա­ռը հոս­քի, ջրի­մու­ռի կա­նա­չի, երկն­քի կա­պույ­տի, սի­րա­մար­գի` իր փե­տուր­նե­րի բազ­մե­րանգ, երփ­նա­վառ գույ­նե­րը թռչ­նա­յին ան­հաս­կա­նա­լի արա­կա­նու­թյամբ պա­հո­ղի, մո­ղե­սի մանր վազ­քի, դաշ­տա­յին ծաղ­կի հևքի, մեկ ու­րիշ­ի կյան­քը աղար­տող, կեն­սագ­րու­թյու­նը խե­ղող հս­կա­յա­կան հան­ճա­րը թեթևորեն կրո­ղի։ Այդ­պես` հետզ­հե­տե, սկզ­բում շատ աղոտ, ապա առա­վել ամ­բող­ջա­կան, հս­տա­կո­րե՛ն զգա­ցի, որ ես Արևելքն եմ…

Այդ ապ­րու­մի հե­ռա­վոր զգա­ցու­մը իմ մեջ անընդ­հատ է։

 

 

ԱՖՐՈԴԻՏԵ

Խե­ղել են քեզ վա­վաշ­ոտ կր­քով, ամուս­նա­կան մահ­ճում պղ­ծել են քեզ` քարշ տա­լով դե­պի ան­կո­ղին, որ­պես­զի պար­տա­կա­նու­թյունդ կա­տա­րես այն­տեղ` ան­սեր պարպ­վե­լով քո ներ­սում։ Աղար­տել են քո գե­ղեց­կու­թյու­նը աներկ­րա­յին` ամեն­օր­յա զե­խու­թյան մեջ` Երկ­րի քա­ղաք­նե­րի յու­րա­քանչ­յուր նրբանց­քում քեզ վայ­րա­գո­րեն բռնա­բա­րե­լով, թանձ­րա­խիտ ան­տառ­նե­րի յու­րա­քանչ­յուր թփի տակ մար­մինդ ու­նե­նա­լով ան­շուք` չակն­կա­լե­լով փո­խա­դար­ձու­թյու­նը քո աստ­վա­ծա­յին սի­րո` քո՛ հեշ­տան­քի…

Օ՜, դի­ցու­հի, թույլ տուր համ­բու­րել քո սա­դա­փե ծո­վա­զգես­տի քղա­միդ­ը` ոս­կեպ­սակ և շափ­յու­ղա­զարդ ձկ­նե­րով խայ­տուն։

Այժմ լց­վում է հո­գիս քո գե­ղեց­կու­թյան թով­չան­քով, ես տես­նում եմ քեզ ալե­վառ ջրե­րի փր­փուր­նե­րից հառ­նե­լիս` կա­նա­ցի­ո­րեն շքեղ։ Որ­քա՜ն հմա­յիչ էիր դու, երբ ճե­մում էիր ոս­կե­գի­սակ ավազ­նե­րի վրա, ու ես ակա­մա­յից իմ աչ­քերն էի փա­կում` վա­խե­նա­լով ան­գամ հան­դի­պել քո մեր­կու­թյա­նը, ո՜վ ստինք­նե­րի օվ­կի­ան ճեր­մա­կասփ­յուռ: Ըն­թա­նալ քո հետ­քից ան­վեր­ջո­րեն, ծա­ռա­յել քեզ և ճա­նա­չել բերկ­րանքն աստ­ված­նե­րի` քո կա­նա­ցի մարմ­նի յու­րա­քանչ­յուր շար­ժու­մի մեջ…

Դու քեզ­նով ես սնում լու­սո­լոր­տը սի­րո և ապ­րեց­նում կյան­քը Երկ­րի վրա…

 

 

ՀԵՐՄԵՍ

Թևավոր սան­դալ­նե­րը հա­գիդ` գա­լիս ես բար­ձունք­նե­րից երեր, սո­րուն ու փլուզ­վող շա­վիղ­նե­րով, որոնք ան­հաս­կա­նա­լի են ինձ և ան­ծա­նոթ գի­տակ­ցու­միս հա­մար այժ­մե­ա­կան։ – Ան­հե­տա­գիծ ճամ­փով դե­պի ո՜ւր ես ճախ­րում այդ­պես ան­նպա­տակ ու ճիշտ, Հեր­մես` պատ­գա­մա­խոսն աստ­ված­նե­րի։

Ոնց նշ­մա­րեմ, օ՜ դից, անգ­ծա­գիր ծի­րը քո ըն­թա­ցու­մի` այդ ջրա­ներկ հեռ­վում, որ կոր­չում է ասես քո շար­ժու­մի յու­րա­քանչ­յուր կո­րի խոր­քում և հայտն­վում դարձ­յալ, երբ գնում ես կար­ծես նպա­տա­կի։ Ի՜նչ ես բե­րում դու մեզ անն­յու­թա­կան գո­յի տի­րույթ­նե­րից դարձ­յալ` ի՜նչ լուր արդ­յոք` ձեր ան­շա­վիղ, փխ­րուն բար­ձունք­նե­րից։

Օ՜, լրա­բեր, ասա՛, ի՜նչ ավե­տիս, որ ծաղ­կեցնում է կար­ծես հո­րի­զո­նը հա­մակ` ապա­գա­յի հրե վար­դե­րի մեջ։

Հեր­մե՞ս արդ­յոք, Գաբ­րի­ե՞լ… թե՞ Քրիս­տոս…

 

ՆԱՐՑԻՍ

Այ­տե­րիդ դալ­կու­թյու­նը, ծփան­քը աչ­քե­րի` դեմ­քիդ վրա` ելևէջուն ու թաց, կեց­վածքը քո ճկուն եղեգ` ան­հո­դա­բաշխ մի երգ քա­մու առջև։ – Գե­ղեց­կու­թյու­նը այս ո՞վ է բե­րել այս­տեղ, ի՞նչ վայ­րե­րից, արդ­յո՞ք ան­տառ­նե­րից ու լեռ­նե­րից հեռ­վի, արևել­քի՞ց արդ­յոք, թե՞ հյու­սի­սից մի­այն` գե­ղեց­կու­թյու­նը քո, գե­ղեց­կու­թյու­նը քո անբ­նա­կան…

Ո՞վ է ստեղ­ծել հո­գու հարս­տու­թյու­նը այս, մտ­քի ճի­գը` դի­պուկ ու եզա­կի, – ո՞վ է ստեղ­ծել արդ­յոք. արդ­յո՞ք ժա­մա­նա­կի պաղ ծփանքն է մի­այն, մի­այն աստ­ված­նե­րի ար­տա­սու­քը ոս­կե, մար­գա­րիտ­ներ սփ­ռող եր­գը օվ­կի­ա­նո­սի, տի­ե­զեր­քի նին­ջը ցնո­րա­կան – մի­այն, մի­ա՞յն արթ­նա­ցու­մը աշ­խարհ­նե­րի…

Ի՜նչ պաշ­ար է սի­րո այս ամե­նի խոր­քում, որ վար­դեր է շա­ղում ամե­նու­րեք` արթ­նաց­նե­լով ջի­ղը քնած տա­րածք­նե­րի` մի եզա­կի դո­ղով ու խն­դու­թյամբ։

Ի՜նչ խաբ­կանք է արդ­յոք, արդ­յո՞ք ցնորք է սա, ո՞վ է պա­հել իմ դեմ այս հա­յե­լին, որ խա­վա­րում, պարզ­վում և ջարդ­վում է ապա ամեն թեթև հո­վից` իմ պատ­կե­րը բաշ­խած ան­հուն­նե­րին…

 

 

 

ԱՐԵՍ

Ցնց­վում է աշ­խար­հը իր ըն­դեր­քից` լսե­լով քո գոչ­յու­նը ահե­ղա­ձայն. Արես` զա­վակդ դժոխ­քի։ Դու լու­սա­վառ հո­րի­զոն­նե­րում ար­յան մեջ կայս­րու­թյուն­ներ ես ստեղ­ծում և փլու­զում ար­յամբ` երփ­նա­վառ դաշ­տե­րին տա­րա­ծե­լով գույ­ժը քո սահմռ­կեց­նող` սփ­ռե­լով երաշտ ամե­նուր։ Ո՜վ մահ­վան պատ­գա­մա­բեր, դու պա­րար­տաց­նում ես սևահո­ղե­րը Երկ­րի պա­տա­նի­նե­րի մարմ­նով և այ­րի­նե­րի նզով­քը քաղ­հա­նում այն­տե­ղից, դու խլում ես որ­դի­նե­րին մայ­րե­րից, իսկ նրանց կա­նանց ստի­պում շնա­նալ քեզ հետ։

Պա­տե­րազ­մի բարձ­րա­գոչ հնչ­յուն­նե­րի տակ զա­վակ­ներ են ծն­վում, որոնք նզո­վում են քեզ ահե­ղա­ձայն և պատ­րաստ­վում նոր պա­տե­րազ­մի…

Դա­դա­րեց­րո՛ւ քո երկ­պա­ռա­կու­թյու­նը ան­վեր­ջա­կան…

Մենք հոգ­նե­ցինք…

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին