ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։ Լրագրողը հիշեցրել է՝ Հակոբյանը, լինելով լրագրող, ղեկավարելով լրատվամիջոց, խոստացել էր աչալրջորեն հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խստորեն քննադատել մտահոգիչ զարգացումները, քննադատել նաև ամուսնուն՝ ՀՀ վարչապետին:
«Այո´, ճիշտ է, ես նման հայտարարություն արել եմ: Պետք է ասեմ, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ԶԼՄ-ներն անկախ են, ինչպես երբեք, կարևոր դեր են խաղում սոցկայքերն ու նորությունները, որ հրապարակվում են սոցկայքերում: Մեր օրերի խնդիրներից մեկը կեղծ լուրերն են, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է խախտենք կայքերի ներկայացուցիչների իրավունքները՝ ֆեյք նորությունների դեմ ինչ-որ կերպ պայքարելու համար: Իրականում, Հայաստանում լրատվամիջոցներն այսօր այնքան անկախ են, որ բանը չի հասնում ինչ-որ մեկին քննադատելուն, հատկապես՝ իմ ամուսնուն, քանի որ կան այլ սոցիալական հարցեր»,- նշել է Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Արցախում պատերազմը չի ավարտվել, հենց դա է պատճառը, որ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյան
Կարդացեք նաև՝ «Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել»․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ