▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկային ռեկետը մի օր պայթելու է Երևանի սրտում

Իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարիներ շարունակ հպարտությամբ հրապարակավ հայտարարում են, որ ունենք կայացած բանկային համակարգ, որ այն տարեց տարի զարգանում է, որ ավելի մատչելի են դառնում վարկերը, մի խոսքով՝ այդ համակարգը զարգանում է կատաղած տեմպերով…
Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ չդիմացա այդ գայթակղությանը, ու փորձեցի սեփական մաշկիս վրա զգալ այդ զարգացման բեռը…որպեսզի ինքս էլ անմասն չմնամ այդ կատաղած բումից…
Որպեսզի խոսքս ավելի տպավորիչ ու համոզիչ հնչի, սեփական հաշվարկի արդյունքում տեսնենք, թե ինչպես են հասել օլիմպոսին մեր այդպես կատաղած զարգացում ապրող բանկերը.
2011թ. նոյեմբեր ամսից մինչ օրս /33 ամիս/ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից վերցրել եմ 6.700.000 դրամ վարկ:
Այսօր հաշվել եմ, որ այսօրվա դրությամբ վերը նշված գումարի համար որպես զուտ տոկոս այդ բանկերին վերադարձրել եմ ուղիղ 1.830.000 ՀՀ դրամ /4500 ԱՄՆ դոլլար/՝ 33 ամսվա ընթացքում…
Բրավո, իսկապես ճիշտ են այդ մարդիկ, սա կատաղած չէ, ես կասեի հիպեր զարգացում է…
Իսկ եթե լուրջ, բանկային ռեկետը մի օր պայթելու է Երևանի սրտում, և Դուք՝ այդպես հպարտ-հպարտ խոսացողներդ, կանգնելու եք Ձեր հղփացած կենսագրության անփառունակ վերջաբանի պռնկին…

Նորայր Նորիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին