Հայաստանն ու Արդբեջանը շահագրգռված են, որպեսզի ԼՂ հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
Նա տեղեկացրել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
«Մենք զգում ենք, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները»,- նշել է նա։