▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն սպասում է, որ Երևանը «քաղաքական կամք դրսևորի»՝ պայմանագրի 3 տարաձայնությունները լուծելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում անցկացված հայ-ադրբեջանական բանակցություններից.

Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագրի 3 ոլորտներում տարաձայնությունները լուծելու համար, փոխանցում է APA-ն:

«Տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, Ղարաբաղյան տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտմանը»,- նշել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին