▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն խաթարում է խաղաղության մթնոլորտը. ՀՀ-ի գործողությունները համարժեք կլինեն.Նիկոլ Փաշինյան

 

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ խաղաղության մթնոլորտը խաթարելու գործողություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարեւոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաեւ, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով եւ հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը եւ հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- հայտարարել է վարչապետը:

Վերջինս նշել է, որ այս հարցում որեւէ դիրքորոշում որդեգրված չէ.

«Եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումը ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում հայկական կողմը եւս համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:  

 

Կարդացեք նաև՝ Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել. Նիկոլ Փաշինյան

Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին