▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում մեծ աղմուկ է բարձրացել պատմության դասագրքում տեղ գտած Մեծ Հայքի քարտեզի պատճառով

Սոցիալական ցանցերի ադրբեջանցի  օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքում տեղ գտած «սխալի» պատճառով:

Ինչպես գրում է «Vesti.Az»-ը, ռուսական հատվածի 10-րդ դասարանի դասագրքում տեղադրվել է քարտեզ, որում պատկերված է «ծովից ծով Հայաստանը»։

Դասագիրքը, որը խմբագրել են 9 հեղինակներ, այս տարի հրապարակվել է Բաքվում 7000 օրինակով։

Ադրբեջանցի օգտատերերն գրում են, թե  քարտեզում Հայաստանի անվան տակ գտնվող տարածքները իրականում պատկանել են Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին