▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարև, ես Ալան Ալթինօղլուն եմ.Թոփչյանը՝ իր զարմանքի մասին

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) վաղը՝ ապրիլի 3-ին, «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո կներկայացնի համերգ` հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա միջազգային լայն ճանաչում ունեցող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ում կատարմամբ էլ կհնչի Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը:

Ալան Ալթինօղլուն Երևանում հանդես կգա առաջին անգամ: Կներկայացվեն Վագներ և Ռավել (Վագների «Լոհենգրին» օպերայի 1-ին և 3-րդ գործողությունների նախանվագները, Ռավելի Իսպանական ռապսոդիան և «Դափնիս և Քլոյե» թիվ 2 սյուիտը): 

ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ներկայացնելով հյուրին՝ նկատում է.նա վարժ խոսում է հայերեն, ավելին, երբ զանգահարել է իրեն՝ ապշել է նրա՝ վարժ հայերեն խոսքը լսելիս. «Ասաց՝ բարև, ես Ալան Ալթինօղլուն եմ: Ապշել էի»,-ասաց Թոփչյանը՝ նշելով, որ երբ իրեն հարցրել են, թե արդյոք գիտի՞ Ալան Ալթինօղլուին` ասել է,  ոչ:

«Հետո փնտրեցի նրա անունը և առաջինը, որ տեսա` բավական երկար ու հարուստ կենսագրությունն էր` չնայած երիտասարդ տարիքին: Նա լավ գիտի իր գործը, և ես ուրախ եմ, որ մենք ունենք անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանն ու Ալան Ալթինօղլուն»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ալթինօղլու, Ալանը պատասխանեց. «Ազգանվանս ոչ հայեցի լինելն իր պատմությունն ունի: Մեր ազգանունը Ալթունյան է, և, քանի որ թուրքերը պարտադրել են հայերին՝ փոխել իր ազգանունները, մենք էլ ստիպված ենք եղել Ալթունյանը փոխել Ալթինօղլուի: Սա ոչինչ չի նշանակում` ես գիտեմ, որ ես հայ եմ, ես սրտով հայ եմ»:

Իբրև սիմֆոնիկ դիրիժոր Ալան Ալթինօղլուն ղեկավարել է Գոթենբուրգի սիմֆոնիկ և Ցյուրիխի Տոնհալլե նվագախմբերը, իսկ ապրիլին նա ղեկավարելու է Մոցարտի Ռեքվիեմը` Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված համերգում:

Ֆրանսիայում ապրիլի 21-ին կայանալիք համերգին հրավիրված է մոտ 70 հայազգի երաժիշտ՝ տարբեր երկրներից:

Մանրամասները՝ տեսանյութում                                                  

                                                                       Անի Կարապետյան

Իբրև սիմֆոնիկ դիրիժոր Ալան Ալթինօղլուն ղեկավարել է Գոթենբուրգի սիմֆոնիկ և Ցյուրիխի Տոնհալլե նվագախմբերը: Ապրիլին նա ղեկավարելու է Մոցարտի Ռեքվիեմը` Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված համերգում:
Գերմանական Lied ժանրի գիտակ և նուրբ մեկնաբան Ալան Ալթինօղլուն, որպես դաշնակահար, իր կնոջ` Նորա Գուբիշի հետ (մեձո-սոպրանո) մշտապես ելույթներ է ունենում և ձայնագրություններ կատարում (գերմանացի հեղինակներից բացի, դե Ֆալյաի, Օբրադոսի, Գրանադոսի, Բերիոյի, Ռավելի, Դյուպարկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ): Ճանաչված դաշնակահարուհի Նարե Արղամանյանի հետ ձայնագրել է Լիստի դաշնամուրային կոնցերտները: Ձայնագրությունների թվում է նաև Հոնեգերի «Ժաննա դ’Արկ» օրատորիան (DVD):
Ալան Ալթինօղլուն ծնվել է 1975-ին Փարիզում, որտեղ և ավարտել է Conservatoire National Supérieur de Musique-ը: Ներկայումս դասավանդում է նույն կոնսերվատորիայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին