Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել են մի խումբ ցուցարարներ` արտահայտելու իրենց բողոքը Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած 14-ամյա Բերքլին Էլվանի համար, ով դեռ գտնվում է ծանր վիճակում:
Խմբված ակտիվիստներին ոստիկանները կոչ են արել ցրվել և ազատել հրապարակի տարածքը: Կոչին ի պատասխան ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Նետված քարերից վիրավորվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի ոստիկանապաետի օգնական Էնդեր Սևինը: Վերջինիս շտապ հոսպիտալացրել են և վիրահատել:
Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը նշում է, որ նախօրեի երեկոյան Բերքինի ծնողները և փաստաբանները Թաքսիմ հրապարակում լրագրողների հետ հանդիպում են կազմակերպել և հանդես եկել հայտարարությամբ: Հայրը` Սամի Էլվանը, դժգոհել է, որ անցել է մեկուկես ամիս, բայց դեռ ոչ մեկ քրեական պատասխանատվության չի ենթարկվել իր որդու վրա կրակելու համար: Բերքինը ընտանիքը արդարադատության մարմիններից պահանջել է պատասխանատվության կանչել և հրաման տվողին և այն ի կատար ածողին:
Ոստիկանների միջամտությունից լարվածությունը սրվել է Թաքսիմում: Ցուցարարներին ցրելու համար դարձյալ օգտագործվել են ջրցան մեքենաներ. գրում է Ermenihaber-ը: