▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա զոհ․․․Գագիկ Շամշյան

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարզվել է նաև, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում ու տեղում մահացել։

Ճանապարհն սպասարկող Ճանշինից ոչ ոք չի եղել։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրում է․ «Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։
Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։
Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին