▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաչարչար Վահան Բաբայանին օգտագործում են բոլոր հնարավոր ձևերով

Վաղուց առնետավազքի սույն չեմպիոնին ոչ ոք լուրջ չի ընկալում: Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ նույնիսկ իր նախկին տերերի մասին վատ արտահայտվող այս երիտասարդը քաղաքական դաշտի ամենակեղտոտ կերպարներից մեկն է: Օրերս Վահանին հանձնարարել են ակտիվանալ ու ԲՀԿ-ի ավագանիների փոխերեն որոշ գրառումներ անել:

Զարգացումներից փաստում ենք, որ ԲՀԿ ավագանին պրոգրես է ապրել և արդեն կարողանում է կարդալ օրակարգային հարցերը, սակայն ելույթ ունենալ ու հայտարարություններ տարածել դեռևս դժվարանում է: Այն, որ ԲՀԿ-ում մտածել կարողացող մի քանի մարդիկ ավագանու փոխարեն պատգամավորով են պատասխանում, դա նորմալ է, քանզի կիրթ մարդու ասոցիացիա ունեցող կադրերի մեծ դեֆիցիտ կա: Հարց է առաջանում, բայց ինչու են նորից բազմաչարար ու բոլոր հնարավոր հարթակներով օգտագործված Վահանով տեղադրում այդ հայտարարությունները: Վահանը սովորաբար օգտագործվում է քննարկման պլանկան գցելու համար, քանզի նրան պատասխանելու դեպքում կկեղտոտվի նույնիսկ ամենաազդեցիկ գործիչը: Լայն հաշվով ընդունված տեխնոլոգիա է...

 

Ժոռա Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին