▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ քաղաքացիներ շարժման անունից գնում են գյուղեր ու պահանջում գյուղապետերի հրաժարականները

 

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձել է մարզպետների նշանակմանը և այլ հարցերի.

«Տարբեր մարդկանց անունների հետ կապված լուրեր կան, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են նշնակվել մարզպետներ։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ մարզպետներին նշանակում է կառավարությունը։ Վարչապետը կկատարի ճիշտ ընտրությունը և դուք կունենաք այնպիսի պաշտոնյաններ, ովքեր ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց պաշտոնները»,- ասաց նա։

Նա նաև անդրադարձավ լուրերին, որ բազմաթիվ քաղաքացիներ շարժման անունից հանդես գալով գնում են գյուղեր և պահանջում գյուղապետրին հրաժարական տալ։

«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ նման բան չկա։ Հորդորում եմ դադարեցնել ստահոդ հայտարարությունները և մեր անունից հանդես չգալ»,- ասաց նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին