▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեգլարյանը հաղթեց Ադրբեջանին

Արսեն Բեգլարյանը, իրոք, Դանիա-Հայաստան խաղի հերոսն է: 

Երեկ, երբ մեր ֆուտբոլիստների խաղից հիասթափված, սակայն մեր դարպասապահով հիացած հետևում էի հանդիպման հեռարձակմանը, նյարդերս ավելի լարվեցին, երբ մեր հավաքականի դարպասին նշանակված 11 մետրոնացի ժամանակ, կադրում, հենց մեր դարպասի հետևում  հայտնվեց   Socar-Energy of Azerbaijan  գովազդը: 

Սակայն Բեգլարյանը ետ մղեց  ոչ միայն 11-մետրանոցը, այլև անդրադարձից կատարված հաջորդ հարվածը ու , թող շատ հուզական չհնչի, այդ կադրում Բեգլարյանը հաղթեց Ադրբեջանին...

Գուցե չափից դուրս ռոմանտիկ է ստացվում,բայց մենք  հաղթանակների կարոտ ենք դարձել ու մեզ հոգնածներ պետք չեն ոչ մի բնագավառում, որ կարողանան հաղթանակի բերկրանքից առաջացացող ու տարածվող դրական էներգիան անպակաս դարձնեն մեր երկրից ու առօրյայից: 

Հեղինակ՝ 

Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին