▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելգիայի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

Բրյուսելը պատասխանել է Թուրքիայի նախագահի՝ Բելգիայում պայթյուններ իրականացրած ինքնասպան ահաբեկիչների մասին հայտարարությանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ողբերգության հեղինակ մահապարտ եղբայրներից մեկը՝ Իբրահիմ էլ Բաքրաուին, 2015թ. ձերբակալված է եղել Թուրքիայում ու արտաքսվել, բայց հետո բելգիացիների կողմից ազատ է արձակվել:

Թուրքական «Radikal» թերթի կայքի փոխանցմամբ՝ պատասխան արձագանքով հանդես է եկել Բելգիայի արդարադատության նախարար Կոեն Հենսը: Վերջինս նշել է, որ 2015-ին Բաքրաուիի՝ որևէ ահաբեկչական խմբավորման հարելու մասին տեղեկություն հայտնի չի եղել: «VRT» լրատվականի հետ հարցազրույցում Հենսը նշել է, որ Իբրահիմ էլ Բաքրաուին ձերբակալվել է Թուրքիայում, սակայն ուղարկվել է ոչ թե Բելգիա, այլ Հոլանդիա: Մինչդեռ Էրդողանի խոսքով՝ 2015թ. հուլիսի 14-ին վերջինիս հանձնել են Բելգիայի դեսպանատանը:

«Նա ահաբեկչության հետ կապ չունեցող մի հանցանքի համար դատապարտվել է, իսկ հետո պայմանականորեն՝ ազատ արձակվել: Այն ժամանակ ահաբեկչական խմբավորման հետ նրա կապի մասին ոչինչ հայտնի չէր», -հավելել է նախարարը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի տարբեր կայարաններում մի քանի պայթյուն է որոտացել: Պայթյունների հետևանքով 34 մարդ զոհվել է, 100 -ից ավելի քաղաքացիներ վիրավորվել են: Պարզվել է, որ պայթյուններից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները՝ եղբարներ Խալիդ և Իբրահիմ Բաքրաուիները:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին