▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բենզին Ռուբոյի նկատմամբ հաշվեհարդա՞ր էր իրականացվել. «Իրատես de facto»

«Որքան էլ ոչ անհայտ Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) պնդում է, որ «споткнулся, упал, очнулся - гипс». այն է` ոտքը սայթաքեց, ընկավ, ստացավ գանգուղեղային վնասվածք, տեղափոխվեց հիվանդանոց, լավացավ, դուրս գրվեց, այնքան էլ այդպես չէ ու, ըստ մեր աղբյուրների, հաշվեհարդար է իրականացվել նրա նկատմամբ` անցյալի ինչ-ինչ պատմությունների հետ կապված: Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 28-ին Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը ոչ միայն զբաղվել է «յուր կոալիցիոն անառակ որդիների»` ԲՀԿ-ականների խնդրով, վերջիններիս խստիվ զգուշացնելով, թե շատ հեռուն գնացիք` կառավարությանը քննադատելու ձեր սրբազան արշավանքում, այլեւ Ս. Սարգսյանի հետ հանդիպել են Բենզին Ռուբոյի բարձրաստիճան հովանավորները, բողոքել նույնքան բարձրաստիճան մի քանիսից եւ ասել, որ եթե նրանք չզգուշացվեն, եւ մեղավորները չպատժվեն, իրենք ստիպված կլինեն համարժեք պատասխան տալ նրանց:

Նախորդ օրը Ռուբեն Մասումյանի` իր «ընկնելու» եւ «կանգնելու» մասին միֆոլոգիան եկավ ասելու, որ կողմերը «տեղն են դրվել» Սերժ Սարգսյանի «կողմից»»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին